Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Վ. Ռ. Դարչինյանին Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով “Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Մարզական նշանակալի ձեռքբերումների, բռնցքամարտում ունեցած փայլուն հաղթանակների համար պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Ռուբիկի ԴԱՐՉԻՆՅԱՆԻՆ պարգեւատրել Մովսես Խորենացու մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2008թ. դեկտեմբերի 27
Երևան