Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը, 5-րդ հոդվածի 3-րդ մասը և 43-րդ հոդվածի 4-րդ մասը՝ ո ր ո շ ու մ ե մ.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց ցանկը՝ համաձայն 1-ին հավելվածի,
2) Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությանը ներկայացվող պահանջները և միջնորդություն ներկայացնելու կարգը՝ համաձայն 2-րդ հավելվածի,
3) Հայաստանի Հանրապետության պետական պարգևների նկարագրությունները և նմուշները, դրանց վկայականների նմուշները, շերտաձողիկների նկարագրությունները և նմուշները՝ համաձայն 3-րդ հավելվածի,
4) Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների կրծքանշանների նկարագրությունները և նմուշները, դրանց վկայականների և շնորհագրերի նմուշները՝ համաձայն 4-րդ հավելվածի:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2014թ. սեպտեմբերի 16
Երևան
ՆՀ- 396 -Ն