Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև ակտիվ հասարակական և բարեգործական գործունեության համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրել`
Արփի ՀՈՉԱՉԱՆՅԱՆԻՆ ՀՅԴ և Հայ դատի Ուրուգվայի ներկայացուցիչ
Կարապետ ՓԻԼԱՎՋՅԱՆԻՆ բարերար (ՈՒՐՈՒԳՎԱՅ)
Լիլիան ՔԵՇԻՇՅԱՆԻՆ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2014թ. հուլիսի 5
Երևան
ՆՀ- 173 -Ա