Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Երեւանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի 40-ամյակի կապակցությամբ, թատերական արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհել.
Հայկուհի Ռուբենի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻՆ Երեւանի Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի
Կարպիս Հակոբի ՇԱՄԼՅԱՆԻՆ Երեւանի Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2008թ. նոյեմբերի 18
Երևան