ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հանրապետության տոնի կապակցությամբ, հայրենիք-սփյուռք կապերի զարգացմանը բերած նպաստի, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած ավանդի համար պարգևատրել՝

Մխիթար Գոշի մեդալով՝

Աղասի ԱԼԵՔՅԱՆԻՆ Նիժնի Նովգորոդի քաղաքային խորհրդի նախագահի օգնական, «Նիժնի Նովգորոդի հայ համայնք» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ (ՌԴ)

Հիլդա Տիրուհի ԲՈՒՐՄԱՅԱՆԻՆ Սան Պաուլոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս (ԲՐԱԶԻԼԻԱ)

Փոլ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ (ԱՄՆ)

Ալեքսան ԿՈՇՏՈՅԱՆԻՆ Ռուսաստանի հայերի միության Կուրսկի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ (ՌԴ)

Արտուշ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ Ռուսաստանի հայերի միության Իվանովոյի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ (ՌԴ)

Մխիթար Հերացու մեդալով՝

Հանրի ԱՐՍԼԱՆՅԱՆԻՆ Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամ (ՍԻՐԻԱ)

Վաղարշ ԷՀՐԱՄՃԵԱՆԻՆ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ (ԿԱՆԱԴԱ)

Ներսես ՍԱՐԳԻՍՅԱՆԻՆ համայնքային գործիչ (ՍԻՐԻԱ)

Րաֆֆի ՔԱՍԱԲՅԱՆԻՆ անոթային վիրաբույժ (ԱՎՍՏՐԱԼԻԱ)

Հակոբ ՕԳՃՅԱՆԻՆ համայնքային գործիչ (ՍԻՐԻԱ)

Անանիա Շիրակացու մեդալով՝

Վահե ԹՈՒԹՈՒՆՋՅԱՆԻՆ Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության համանախագահ (ԼԻԲԱՆԱՆ)

Վահրամ ՓԻՐՋԱՆՅԱՆԻՆ Հայկական առևտրային ցանցի նախագահ (ԿԱՆԱԴԱ)

Մովսես Խորենացու մեդալով՝

Տեր Անդրանիկ ծայրագույն վարդապետ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Եկեղեցու Ջեզիրեի շրջանի առաջնորդական փոխանորդ (ՍԻՐԻԱ)

Սարգիս ԲԵԴՈՅԱՆԻՆ բարերար, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ֆրանսիայի հայոց թեմի հոգաբարձուների խորհրդի անդամ (ՖՐԱՆՍԻԱ)

Կարապետ ԴԱՔԵՍՅԱՆԻՆ գիտնական, գրող, Փարիզի «Հրանտ Դինք» վարժարանի մանկավարժական բաժնի պետ (ՖՐԱՆՍԻԱ)

Տեր Անդրանիկ ծայրագույն վարդապետ ԿՌԱՆՅԱՆԻՆ «Մասիս» շաբաթաթերթի խմբագիր, Տանն Կի-լիկիո Կաթողիկե Հայոց Եկեղեցու «Աբրահամ Արծիվյան» միաբանության (Զմառռի միաբանություն) անդամ (ԼԻԲԱՆԱՆ)

Տեր Պետրոս արքեպիսկոպոս ՄԻՐԻԱԹՅԱՆԻՆ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Եկեղեցու Բերիո թեմի առաջնորդ (ՍԻՐԻԱ)

Զավեն ՄՍԸՐԼՅԱՆԻՆ հայագետ, Բեյրութի հայ ավետարանական քոլեջի տնօրեն (ԼԻԲԱՆԱՆ)

Կարապետ ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻՆ համայնքային գործիչ (ՍԻՐԻԱ)

Տեր Արմաշ եպիսկոպոս ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ (ՍԻՐԻԱ)

Ներսես ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ Ամմանի ազգային մարզական միության ատենապետ (ՀՈՐԴԱՆԱՆ)

Ներսես ՆԵՐՍՈՅԱՆԻՆ Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիրիայի շրջանակային վարչության ատենապետ (ՍԻՐԻԱ)

Տեր Շահան արքեպիսկոպոս ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ (ՍԻՐԻԱ)

Հակոբ ՎԱՐԴԻՎԱՌՅԱՆԻՆ «Թեքեյան» մշակութային միության Ամերիկայի և Կանադայի կենտրոնական վարչության անդամ (ԱՄՆ)

Ժիրայր ՐԵԻՍՅԱՆԻՆ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմի մամլո քարտուղար, Հայ Կաթողիկե, Հայ Ավետարանական համայնքների ընդհանուր խոսնակ (ՍԻՐԻԱ)

Մուրադ ՓԱՓԱԶՅԱՆԻՆ «Հայաստան» թերթի խմբագիր, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի Փարիզի մասնաճյուղի համանախագահ (ՖՐԱՆՍԻԱ)

Երվանդ ՔԱՍՈՒՆՈՒՆ պատմաբան, հայագետ (ԼԻԲԱՆԱՆ):

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2014թ. մայիսի 23
Երևան
ՆՀ-128-Ա



← Retour à la liste d'actualité