ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հանրապետության տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

ՀՀ ժողովրդական արտիստի՝

Աշոտ Սուրենի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ դերասան

ՀՀ ժողովրդական նկարչի՝

Դավիթ Նիկոլի ԲԱԲԱՅԱՆԻՆ (Դավիթ Երևանցի) քանդակագործ


ՀՀ վաստակավոր արտիստի՝

Արուս Վարդանի ԱՃԵՄՅԱՆԻՆ դաշնակահարուհի

Զարուհի Հայկարամի ԲԱԲԱՅԱՆԻՆ երգչուհի, Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու թատրոն» ստուդիայի ղեկավար

Նունե Հովհաննեսի ԲԱԴԱԼՅԱՆԻՆ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի

Հովակ Դավթի ԳԱԼՈՅԱՆԻՆ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան

Օլգա Արտյոմի ԽԱՉԻԿՅԱՆԻՆ դաշնակահար, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի օպերային խմբի գլխավոր կոնցերտմայստեր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Լուիզա Գագիկի ՂԱՄԲԱՐՅԱՆԻՆ Երևանի քաղաքապետարանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի

Ժան Արմենակի ՆՇԱՆՅԱՆԻՆ դերասան, Լոս Անջելեսի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի ռեժիսոր

Նարինե Վարդգեսի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ երգչուհի

ՀՀ վաստակավոր նկարչի՝

Տիգրան Հակոբի ՄԱՏՈՒԼՅԱՆԻՆ գեղանկարիչ
Էդուարդ Զավենի ՇԱԽԻԿՅԱՆԻՆ քանդակագործ

Սամվել Գարեգինի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ քանդակագործ

ՀՀ արվեստի վաստակավոր գործչի՝

Աիդա Կոնստանտինի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ կոմպոզիտոր, դաշնակահար, Վանաձորի Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վոկալ բաժնի դասախոս

Վահրամ Օհանի ԲԱԲԱՅԱՆԻՆ կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Սամվել Արտաշեսի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ (Սամվել Սևադա) «Սևադա» նկարչական դպրոցի տնօրեն

Սամվել Հակոբի ԵՐԻՑՅԱՆԻՆ վինագործ-վերականգնող


ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի՝

Նելլի Ֆեդորի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Վազգեն Ժորժի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ բաս-կիթառահար, «Երգում է 70-ականների Երևանը» ջազ-էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար

Զառա Ֆելիքսի ԱՐԱՄՅԱՆԻՆ հեռուստալրագրող

Միհրան Հովակիմի ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ ուդահար, Հայաստանի Հանրային ռադիոընկերության Ա. Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի երաժիշտ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Լևոն Անդրանիկի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ օպերատոր, փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի ձայնագրման և մոնտաժային արտադրամասի պետ

Ռուբեն Գեորգիի ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ գրող, արձակագիր

Արթուր Ալեքսանդրի ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՀԱՅՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի նախագահ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության ամբիոնի վարիչ

Վեներա (Արուսյակ) Շատերի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու

Լուսիկ Ժորժիկի ՍԱՄՎԵԼՅԱՆԻՆ (Լուսիկ Ագուլեցի) գեղանկարչուհի, ազգագրագետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2014թ. մայիսի 23
Երևան
ՆՀ- 126 -Ա



← Retour à la liste d'actualité