ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հանրապետության տոնի կապակցությամբ պարգևատրել՝

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝

Պետրոս Ասատուրի ՀԱՅԿԱԶՅԱՆԻՆ ջութակահար, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դասատու


Մովսես Խորենացու մեդալով՝


Արինա Նիկիտայի ԱՐԱՐԱՏՅԱՆԻՆ պարուսույց

Մարինե Արտաշի ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻՆ թանգարանագետ, Օրբելի եղբայրների տուն-թանգարանի տնօրեն

Տիգրան Կարոյի ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն

Վյաչեսլավ Արշակի ՇԱՄԻՐՅԱՆԻՆ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասան

Սուրեն Բաբկենի ՌՇՏՈՒՆՈՒՆ հեռուստառեժիսոր, Հայաստանի հանրային հեռուստաընկերության շարժական հեռուստակայանի բեմադրող ռեժիսոր

Արշակ Արկադիի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ Հայաստանի պարի պետական անսամբլի երաժիշտ-դուդուկահար

Ջիվան Միսակի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ դերասան, ասմունքող, Վանաձորի Ս. Զորյանի տուն-թանգարանի տնօրենի տեղակալ

Վահե Ֆրիդրիխի ՍՈՂՈՅԱՆԻՆ քանդակագործ

Գագիկ Արկադիի ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ հարմոնահար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2014թ. մայիսի 23
Երևան
ՆՀ- 125 -Ա



← Retour à la liste d'actualité