Documents
Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԲԺՇԿԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հանրապետության տոնի կապակցությամբ, առողջապահության բնագավառում ունեցած բազմամյա վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում շնորհել՝
Սարգիս Պատվականի ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի գլխավոր բժիշկ, անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի բաժանմունքի վարիչ
Գագիկ Արամի ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բժիշկ-անեսթեզիոլոգ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2014թ. մայիսի 23
Երևան
ՆՀ- 122 -Ա