Décrets
ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հանրապետության տոնի կապակցությամբ, առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Հերացու մեդալով պարգևատրել՝
Գեղամ Գուրգենի ԱՂԱԲԵԿՅԱՆԻՆ «Աղաբեկյան» ախտորոշիչ կլինիկայի հիմնադիր տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու
Զարինե Լևոնի ԿՈՋՈՅԱՆԻՆ «Թիվ 2 բուժմիավորում» պոլիկլինիկայի տեղամասային մանկաբույժ
Ռզգան Սմոյի ՇԱՄՈՅԱՆԻՆ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2014թ. մայիսի 23
Երևան
ՆՀ- 121 -Ա