ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածների 5-րդ մասերը.

1. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ընդունած օրինագծերը Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրմանը ներկայացնելու աշխատանքի նախապատրաստման մասին» ՆԿ-84 կարգադրությունը.

2) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների կողմից միջազգային գործունեություն և միջազգային կապեր իրականացնելու կարգը հաստատելու մասին» ՆԿ-557 կարգադրությունը.

3) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 31-ի «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ուղևորների սպասարկման և ուղեբեռների փոխադրման գործընթացի բարելավմանն ուղղված միջոցառումների մասին» ՆԿ-761 կարգադրությունը.

4) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգի մասին» ՆԿ-95-Ն կարգադրությունը.

5) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի մայիսի 22-ի «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գերատեսչական առանձնատներից օգտվելու կարգը հաստատելու մասին» ՆԿ-112-Ն կարգադրությունը.

6) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հուլիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչության մասին» ՆԿ-125-Ն կարգադրությունը.

7) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» ՆԿ-126-Ն կարգադրությունը.

8) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հունվարի 10-ից փետրվարի 17-ը Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում նախընտրական հանդիպումների ընթացքում արծարծված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների մասին» ՆԿ-128-Ն կարգադրությունը.

9) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ փաստաթղթերի ներկայացման կարգը հաստատելու մասին» ՆԿ-182-Ն կարգադրությունը.

10) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի (ներառյալ` հաշմանդամային սպորտը) կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, եվրոպական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակ հատկացնելու մասին» ՆԿ-1-Ն կարգադրությունը.

11) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-161-Ն կարգադրության 3-րդ կետը.

12) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի «2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրա-մոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը հաստատելու մասին» ՆԿ-162-Ն կարգադրությունը.

13) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատանքի ծրագրման, գնահատման և դիտարկման համակարգ ներդնելու մասին» ՆԿ-107-Ն կարգադրությունը.

14) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-140-Ն կարգադրության 3-րդ կետը, ինչպես նաև կարգադրության 1-ին կետով հաստատված հավելվածի 4-րդ գլուխը.

15) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի ապրիլի 11-ի «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի մասին» ՆԿ-62-Ն կարգադրությունը.

16) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-91-Ն կարգադրության 2-րդ և 3-րդ կետերը.
17) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-229-Ն կարգադրության 3-րդ կետը.

18) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ազգային ծրագիրը հաստատելու մասին» ՆԿ-232-Ն կարգադրության 2-րդ և 3-րդ կետերը.

19) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը հաստատելու մասին» ՆԿ-51-Ն կարգադրության 2-րդ և 3-րդ կետերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ սույն կարգադրության 1-ին կետի 5-րդ և 10-րդ ենթակետերում նշված կարգադրությունները, ինչպես նաև 11-րդ, 14-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ և 19-րդ ենթակետերում նշված կարգադրությունների համապատասխան դրույթներն ուժը կորցրած ճանաչելու արդյունքում առաջանալիք իրավակարգավորման հնարավոր բացերը կանխելու նպատակով ապահովել համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակումը և սահմանված կարգով ընդունող մարմնի հաստատմանը ներկայացնելը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը, բացառությամբ սույն կարգադրության 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն կարգադրության պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2018թ. ապրիլի 5
Երևան
ՆԿ- 48 -Ն



← Retour à la liste d'actualité