ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրային ռադիոյի 90-ամյակի կապակցությամբ, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով պարգևատրել՝


Սարգիս Հայկի ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ «Հայաստանի Հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի արտասահմանի համար տրվող հաղորդումների բաժնի արաբերեն հաղորդումների թարգմանիչ-խմբագիր

Սաբինա Գոռի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ «Հայաստանի Հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի արտասահմանի համար տրվող հաղորդումների բաժնի թուրքերեն հաղորդումների թարգմանիչ-խմբագիր

Արմեն Վարդանի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ «Հայաստանի Հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի «Ռադիոլուր» լրատվական և վերլուծական ծրագրի համակարգող խմբագիր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2016թ. սեպտեմբերի 1
Երևան
ՆԿ- 148 -Ա



← Retour à la liste d'actualité