26
01, 2019

Նախագահ Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ բյուրոյի նորընտիր անդամների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և բյուրոյի անդամների հետ:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց և մաղթել հաջողություններ:

ՀՅԴ Բյուրոյի անդամները նախագահին պատմել են օրերս Արցախում ավարտված Դաշնակցության ընդհանուր ժողովի, կուսակցության առաջնահերթ խնդիրների և անելիքների մասին:

 

← Վերադառնալ