Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
01
06, 2018
Նախագահը տիկնոջ հետ այցելել է «Օրրան» բարեգործական կազմակերպություն
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է «Օրրան» բարեգործական կազմակերպություն, ներկա է գտնվել փոքրիկների համար կազմակերպված տոնական միջոցառմանը: Նախագահը շնորհավորել է երխաներին՝ տոնի կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել «Օրրան»-ի հիմնադիրներին և անձնակազմին՝ նրանց կողմից իրականացվող աշխատանքի համար: Նախագահն ու տիկին Սարգսյանը համբուրգերներն են պատրաստել փոքրիկների համար, լսել նրանց կատարումները, նրանց հետ միասին կտրել տոնական տորթը: Տոնական միջոցառմանը, բացի «Օրրանի» սաներից, մասնակցել են նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ընտանիքների երեխաները: