Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
02
09, 2017
Նախագահը մասնակցել է Արցախի Հանրապետության անկախության հռչակման տոնական միջոցառումներին
Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Սերժ Սարգսյանը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, արցախահայության և տոնակատարությանը մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության ու արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից առավոտյան հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին:
Երեկոյան Նախագահ Սարգսյանը մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված տոնական ընդունելությանը, այնուհետև Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել անկախության հռչակման տարեդարձին նվիրված տոնական համերգին: