Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
06
06, 2008
Սանկտ Պետերբուրգ աշխատանքային այցի վերջին օրը` հունիսի 7-ին, Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային 12-րդ տնտեսական ֆորումի աշխատանքներին
Սանկտ Պետերբուրգ աշխատանքային այցի վերջին օրը` հունիսի 7-ին, Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային 12-րդ տնտեսական ֆորումի աշխատանքներին:
Ֆորումի ուշադրության կենտրոնում են եղել համաշխարհային տնտեսությանը եւ տնտեսական զարգացման հեռանկարներին, արդիական մարտահրավերներին ու հնարավորություններին վերաբերող տարբեր խնդիրներ:
Պետական այրերի, միջազգային ֆինանսատնտեսական կառույցների, գործարար աշխարհի եւ ԶԼՄ ներկայացուցիչների ու փորձագետների լայն շրջանակների մասնակցությամբ տեղի ունեցած ֆորումում քննարկվել են նաեւ սննդամթերքի եւ վառելիքաէներգետիկ ռեսուրսների միջազգային շուկայում գների բարձրացմանը, մարդկային կապիտալում ներդրումներին, ԱՊՀ տարածաշրջանում տնտեսական համագործակցության եւ զարգացման հեռանկարներին, պետական ինստիտուտների թափանցիկության եւ արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: