05
06, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 5-ից 7-ը աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Հայաստանի նախագահը կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին եւ պետերբուրգյան 12-րդ միջազգային տնտեսական ֆորումին:

Այցի շրջանակում Սերժ Սարգսյանը երկկողմ հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության իր պաշտոնակցի` Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

← Վերադառնալ