Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
04
06, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է արգենտինահայ հայտնի գործարար, «American International Airports» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է արգենտինահայ հայտնի գործարար, «American International Airports» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանին:
Էդուարդո Էռնեկյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ կշարունակվի Հայաստանի առաջընթացը եւ Նախագահին կհաջողվի լուծել երկրի առջեւ ծառացած հիմնական խնդիրները:
Նշելով, որ իր հաջողությունը մեծապես պայմանավորված է յուրաքանչյուրի հաջողությամբ, երկրի ղեկավարն ասել է. «Ձեր գործերի հաջողությունն ընդհանուր հաջողության բաղկացուցիչ մի մասն է: Եթե մենք նորմալ արդյունքներ ունենանք տնտեսության մեջ, կկարողանանք ավելի մեծ միջոցներ հատկացնել սոցիալական խնդիրների լուծմանը, մեր անվտանգության ամրապնդմանը»:
Էդուարդո Էռնեկյանը համառոտակի ներկայացրել է տարբեր ոլորտներում իրենց կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը: Նա հատկապես կարեւորել եւ հեռանկարային է համարել գյուղատնտեսության բնագավառը, որտեղ իրենք մեծ ջանքեր ու միջոցներ են ներդնում: Գործարարը նաեւ տեղեկացրել է, որ արդեն իսկ ընթացքի մեջ է մայրաքաղաքի կենտրոնի կառուցապատման լայնածավալ ծրագիրը: