ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում երկարամյա և արգասաբեր աշխատանքի, պետական շինարարության գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով`

Հովիկ Արգամի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ

Տիգրան Սուրենի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության վարչապետ

Արթուր Վահանի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

Ռադիկ Մարտիրոսի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով`

Արմեն Անդրանիկի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար

Էդվարդ Աղվանի ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

Արմեն Խիկարի ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար

Մարտական ծառայության մեդալով`

Արմեն Հենրիկի ԵՐԻՑՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար

Անանիա Շիրակացու մեդալով`

Գագիկ Գուրգենի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Մովսես Խորենացու մեդալով`

Արմեն Գևորգի ԱՇՈՏՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2012թ. դեկտեմբերի 28
Երևան



← Վերադառնալ