ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, գիտության, կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհել`

Ռոբերտ Վարդգեսի ԱԹՈՅԱՆԻՆ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Գևորգ Երվանդի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ Երևանի պետական համալսարանի մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Լևոն Կորյունի ԵԶԵԿՅԱՆԻՆ Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Արշալույս Պողոսի ԹԱՐՎԵՐԴՅԱՆԻՆ Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Էդուարդ Եփրեմի ԽԱՉԻՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Յուրի Լևոնի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենագիտության ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Արմեն Արշալույսի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, Գավառի պետական համալսարանի կենսաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սարգիս Հովհաննեսի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատացման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գևորգ Պետրոսի ՓԻՐՈՒՄՅԱՆԻՆ Երևանի պետական համալսարանի էկոլոգիական քիմիայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. սեպտեմբերի 3
Երևան



← Վերադառնալ