Հանրապետության նախագահի հրամանագրերը
«ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 18-րդ հոդվածը.
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դրսևորած բարձր պատասխանատվության և նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրել՝
Վահագն Սերգեյի ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ Լիբանանի Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան
Վահագն Գուրգենի ՄԵԼԻՔՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարարության
գլխավոր քարտուղար
Լևոն Վալերիի ՄԻՆԱՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարարության
պետական արարողակարգի ծառայու-
թյան պետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2018թ. նոյեմբերի 20
Երևան
ՆՀ-492-Ա