ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մ. Բ. ՈՒԻԼՅԱՄՍԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պրոդյուսեր, սցենարիստ Մոնթել Բրայան ՈՒԻԼՅԱՄՍԻՆ (ԱՄՆ) պարգևատրել Պատվո շքանշանով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2018թ. մարտի 5
Երևան
ՆՀ-155 -Ա



← Վերադառնալ