ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական մրցանակներ շնորհել.

1. Գրականության և արվեստի բնագավառում՝
1) գրականության և հրապարակախոսության ոլորտում՝ Գուրգեն ԽԱՆՋՅԱՆԻՆ՝ «Տուր ձեռքդ, պստլո» գրքի համար.

2) երաժշտության ոլորտում՝ Էդուարդ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ՝ «Կոնցերտ դաշնամուրի համար սիմֆոնիկ նվագախմբի հետ» ստեղծագործության համար.

3) կինոարվեստի ոլորտում՝ Մհեր ՄԿՐՏՉՅԱՆԻՆ (ռեժիսոր), Վահագն ՀԱԿՈԲՅԱՆԻՆ (բեմադրող օպերատոր), Սամվել ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ (դերասան), Ռուբեն ՋԱՂԻՆՅԱՆԻՆ (պրոդյուսեր) և Կարեն ՂԱԶԱՐՅԱՆԻՆ (պրոդյուսեր)՝ «Կյանք ու կռիվ» (երկու մասից) խաղարկային ֆիլմի համար:

2. Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում՝ Սարգիս ՍԱՐԴԱՐՅԱՆԻՆ (ճարտարապետ), Ռուզաննա ՄԱՄՅԱՆԻՆ (ճարտարապետ), Լևոն ԱԶՆԱՈՒՐՅԱՆԻՆ (ճարտարագետ, հետմահու) և Սուրեն ՀԱԿՈԲՅԱՆԻՆ (շինարար)՝ Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոնի համալիրի համար:

3. Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում՝ Համլետ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ՝ «Ռելյատիվիստիկ ոչ գծային էլեկտրադինամիկա. Քվանտէլեկտրադինամիկական վակուումը և մատերիան գերհզոր ճառագայթային դաշտերում» (անգլերեն) աշխատանքի համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2017թ. դեկտեմբերի 27
Երևան
ՆՀ- 954-Ա



← Վերադառնալ