Հանրապետության նախագահի հրամանագրերը
"Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին" եւ "Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին" արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետը, ղեկավարվելով "Միջազգային պայմանագրերի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 39.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների քաղաքական խորհուրդների 2010 թվականի ապրիլի 22-ի համատեղ հայտարարությունը`
ո ր ո շ ու մ ե մ.
1. Կասեցնել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված "Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին" եւ "Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին" արձանագրությունների վավերացման ընթացակարգը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետությանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2010թ. ապրիլի 22
Երևան