ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ք. Պենդերեցկուն Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով “Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայ-լեհական մշակութային կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար Քշիշտոֆ ՊԵՆԴԵՐԵՑԿՈՒՆ պարգեւատրել Պատվո շքանշանով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. հոկտեմբերի 28
Երևան



← Վերադառնալ