Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև ակտիվ հասարակական և բարեգործական գործունեության համար Արգենտինայի հայ համայնքի ներքոհիշյալ ներկայացուցիչներին պարգևատրել.
Մխիթար Գոշի մեդալով՝
Լեոն Կառլոս ԱՐՍԼԱՆՅԱՆԻՆ իրավագետ, Արգենտինայի Հանրապետության արդարադատության նախկին նախարար
Պեդրո ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ հասարակական-քաղաքական գործիչ, Խտրականության, ցեղասպանության և այլատյացության դեմ պայքարի ինստիտուտի տնօրեն
Մարիո ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ բյուրոյի անդամ
Մխիթար Հերացու մեդալով՝
Արմեն ԷՔՍԵՐՋՅԱՆԻՆ բարերար
Քիրքոր ՇԻՄՇԻՐՈՂԼՈՒԻՆ բարերար
Ադրինե ՍԵՖԵՐՅԱՆ-ՎԱՐԴՊԱՐՈՆՅԱՆԻՆ բարերար
Դանիել ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆԻՆ բժիշկ-վարակաբան
Ռուբեն ՔԵՇԻՇՅԱՆԻՆ ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ
Մովսես Խորենացու մեդալով՝
Ալբերտո ՋԵՐԵՋՅԱՆԻՆ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Արգենտինայի Թեմական գերագույն խորհրդի և Հայ կենտրոնի ատենապետ
Խորխե ՄՈՒՐԵՔՅԱՆԻՆ բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բուենոս Այրեսի մասնաճյուղի նախկին ատենապետ
Սերխիո ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ ՌԱԿ Բուենոս Այրեսի մասնաճյուղի ատենապետ, «Սարդարապատ» շաբաթաթերթի տնօրեն
Անտոնիո ՍԱՐԱՖՅԱՆԻՆ ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի նախկին քարտուղար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2014թ. հուլիսի 5
Երևան
ՆՀ- 175 -Ա