Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Ցավակցական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
08
03, 2021
Օլիվիե Դասոն Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամն էր. նախագահ Սարգսյանը ցավակցել է Օլիվիե Դասոյի ընտանիքին
Խոր ցավ ապրեցի՝ տեղեկանալով իմ բարեկամ, ֆրանսիացի քաղաքական գործիչ և գործարար, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, հանրահայտ «Dassault Group» ընկերության ռազմավարության և զարգացման գծով նախագահ Օլիվիե Դասոյի անժամանակ և ողբերգական մահվան մասին։ Օլիվիե Դասոն իր երկրին ու ժողովրդին նվիրյալ քաղաքացի էր ու քաղաքական գործիչ, ում կյանքն ու գործը նպատակաուղղված էին հայրենիքը տնտեսապես և քաղաքականապես հզորացնելուն։ Նա ոչ միայն տեխնոլոգիաների մեծ մասնագետ էր և բիզնեսի հմուտ...
08
12, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ուրուգվայի նախկին նախագահ Տաբարե Վասկեսի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուին՝ երկրի նախկին նախագահ Տաբարե Վասկեսի մահվան կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ նախագահ Վասկեսը հայտնի էր հայրենի երկրին անմնացորդ նվիրվածությամբ և մեծագույն պատասխանատվությամբ: «Հետևողական և նպատակային աշխատանքի շնորհիվ պարոն Վասկեսը նպաստել է հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը»,...
04
12, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախկին նախագահ, Նանսենի մրցանակի դափնեկիր Վալերի Ժիսկար դ՛Էստենի մահվան կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես ընդգծել է, որ Վալերի Ժիսկար դ՛Էստենն իր ուրույն ներդրումն է ունեցել Ֆրանսիայի պետականության, ժողովրդավարության, ներքին և արտաքին քաղաքականության ամրապնդման գործում՝ ջանք ու եռանդ չխնայելով երկրի առաջընթացն ու բարգավաճումը խթանելու համար: Նախագահ...
25
11, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Զավեն Սարգսյանի ընտանիքին և հարազատներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Փարաջանովի թանգարանի հիմնադիր և երկարամյա տնօրեն Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ, ցավակցություն է հղել նրա ընտանիքին և հարազատներին: «Զավեն Սարգսյանն արվեստի մարդ էր իր էությամբ։ Լուսանկարչությունն ուղիղ ճանապարհով նրան ներքաշեց արվեստի աշխարհ, որտեղ նա բախտ ունեցավ մտերմանալ նաև աշխարհահռչակ Փարաջանովի հետ՝ անմահացնելով հանճարի կյանքի ու գործունեության անկրկնելի պահերը: Սերգեյ Փարաջանովի թանգարանն այսօր Երևանի ամենաշատ այցելուներ...
22
11, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է տիկին Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ այցելել է Սերժ Սարգսյանին և փոխանցել իր և տիկին Նունե Սարգսյանի խորին ցավակցությունները։ Մինչ այդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր էր հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որում ասվում էր. «Մեծարգո պարոն Նախագահ, ընդունեք խնդրեմ իմ և Նունեի խորին ցավակցությունները Ձեր սիրելի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ Տիկին Ռիտան...
14
11, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել տաղանդավոր դերասան, ռեժիսոր, ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հայ ժողովուրդը կորցրեց մեր ժամանակների իր ամենամեծ զավակներից մեկին: Այլևս մեզ հետ չէ տաղանդավոր դերասան, ռեժիսոր, ժողովրդական արտիստ, Մոսկվայի դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանը։ Արմեն Ջիգարխանյանը մարդկային ու դերասանական յուրահատուկ տեսակ էր, ով ինքնատիպ միջավայր...
1
...
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
...
87