Լրատվություն
Ցավակցական
13
06, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Օռլանդո քաղաքի ակումբում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի տասնյակ անմեղ մարդիկ: Հանրապետության Նախագահը խստորեն դատապարտել է անհանդուրժողականության այս զարհուրելի երևույթը և ընդգծել, որ բարեկամ ամերիկացի ժողովրդին պատուհասած այդ դժբախտությունը կրկին ապացուցեց, որ ատելության բոլոր դրսևորումները, որոնց հաղթահարումը բոլորի հավաքական պարտքն ու առաքելությունն է, նույնիսկ 21-րդ դարում շարունակում են մնալ լրջագույն մարտահրավեր մարդկության համար: