Հայտարարություններ
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման մասին
Հայաստանի Հանրապետության Նախագահը կարգադրություն է ստորագրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:
Կարգադրության համաձայն, որոշվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարել մրցույթ և uտեղծել մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով`
նախագահ` Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ,
քարտուղար` Մարգարիտ ԱԶԱՐՅԱՆ, Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ,
անդամներ`
Արա ԵՐՆՋԱԿՅԱՆ Երևանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ,
Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
Մարատ ՕՐԴՅԱՆ Հայաuտանի հանրային հեռուստաընկերության եթերի բովանդակության վերահսկող, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ:
1. Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի լրագրության, հեռուստատեսության և ռադիոյի, տնտեսության, կառավարման, տեխնիկայի, մշակույթի, արվեստի, գիտության և իրավագիտության, կրոնի բնագավառներում մասնագիտական աշխատանքի փորձ, բարձրագույն կրթություն, հասարակության լայն շրջանում` հեղինակություն ու վստահություն և տիրապետում է հայերենին:
2. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ չեն կարող լինել`
1) կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները և նրանց փոխկապակցված անձինք,
2) հանրային կամ մասնավոր հեռուստառադիոընկերությունների ղեկավարները և նրանց փոխկապակցված անձինք,
3) հեռուստառադիոընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտած անձինք, ներառյալ` Հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերությունների աշխատողները,
4) այն անձինք, ովքեր դատապարտվել են դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
5) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները, Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցները և պետական ծառայողները:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում,
բ) անձնագրի պատճեն,
գ) բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճեն,
դ) ինքնակենսագրություն (մանրամասն),
ե) աշխատանքային գրքույկի պատճեն կամ քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին` օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված (հաստատված),
զ) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
է ) 2 լուսանկար` 3x4 չափի:
Փաստաթղթերը մրցութային հանձնաժողով ներկայացվում են ամեն օր՝ մինչև 29.05.2017թ. (բացառությամբ՝ շաբաթ և կիրակի օրերի) ժամը 9:00-17:30, Երևան 0077, Մարշալ Բաղրամյան 26 հասցեով (հեռ. +374-10-52-23-64): Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը չեն ընդունվում:
Մրցույթի անցկացման կարգի մասին պաշտոնական տեքստը հրապարակված է ՀՀ պաշտոնական տեղեկագրի N 22 (825), 20.04.2011թ. համարում:
Մրցութային հանձնաժողով
Վերջնաժամկետ` 29.05.2017