Հանրապետության նախագահի կարգադրությունները
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով՝
Լևոն Դիմայի ԱՄԻՐՋԱՆՅԱՆԻՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար
Տիգրան Կիմի ԲԱԼԱՅԱՆԻՆ նախարարության մամուլի քարտուղար
Արմինե Ռաֆիկի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ աշխատակազմի ֆինանսական վարչության պետ
Արմեն Վաչիկի ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ նախարարի խորհրդական
Սամվել Ստեփանի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ
Նարինե Թելմանի ՆԻԿՈԼՅԱՆԻՆ աշխատակազմի Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի վարիչ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2014թ. մարտի 20
Երևան
ՆԿ- 38 -Ա