Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
14
03, 2019
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրաժեշտի արարողությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել նախօրեին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:
Առանձնազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները, ամփոփելով այցի արդյունքները, համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն բավականաչափ ընդհանուր հետաքրքրություններ, համագործակցության մեծ ներուժ, ինչպես նաև՝ հայ-վրացական բարեկամությունը մշտապես ամրապնդելու մեծ ցանկություն:
Առանձնազրույցից հետո Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի նախագահի և նրա գլխավորած պատվիրակության հրաժեշտի հանդիսավոր արարողությունը: