Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
30
03, 2012
Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հասարակական-պետական գործիչ Սերգեյ Համբարձումյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հասարակական-պետական գործիչ Սերգեյ Համբարձումյանին: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է ակնառու պետական գործչին և գիտնականին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ:
Վաստակաշատ ակադեմիկոսը գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա հասարակական-քաղաքական գործունեության համար Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Տիգրան Մեծ» շքանշանով: