Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
29
11, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի:
Վրաստանի նախագահի նստավայրում Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Միխեիլ Սաակաշվիլիի առանձնազրույցը, որին հաջորդել են երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Հանդիպման ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության գնահատման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Վրաստանի ներքին գործերի նախարարության միջև սահմանային համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Վրաստանի արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին արձանագրություն:
Հանդիպումների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի և Վրաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսում:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Հարգելի՛ բարեկամներ,
Կրկին այցելելով եղբայրական Վրաստան՝ ես շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Սաակաշվիլիին այս ջերմ ընդունելության համար: Մեր փոխայցելությունների հաճախականությունը ևս մեկ վկայությունն է մեր պետությունների միջև փոխգործակցության բարձր մակարդակի, ինչպես նաև լավ հնարավորություն է արտահայտելու մեր ժողովուրդների միասնությունից բխող փոխադարձ հարգանքը, ես կասեի՝ եղբայրությունը:
Վստահությամբ կարելի է արձանագրել, որ այս տարին մեր երկու երկրների միջև համագործակցության ակտիվության առումով աննախադեպ է: Եվ ես այստեղ, իհարկե, համաձայն եմ պարոն Սաակաշվիլիի հետ, որ վերջին երկու տարիներին մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգացում են ապրել. կայացել են շուրջ երկու տասնյակ բարձր մակարդակի այցելություններ՝ ներառելով մեր համագործակցության բոլոր ոլորտները՝ կրթություն և սոցիալական հարցեր, էներգետիկա և տրանսպորտ, միջխորհրդարանական կապեր, պաշտպանություն, ոստիկանություն սահմանային անվտանգություն, և այս շարքը կարելի է երկար թվարկել: Օրեր առաջ Բաթումիում գումարվեց միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը՝ երկու վարչապետների գլխավորությամբ: Տարվա ընթացքում ստորագրվել է վեց փաստաթուղթ, իսկ այսօր այցի շրջանակներում՝ ևս չորսը: Եվ զուտ այդ իրավապայմանագրային դաշտի առումով մենք հասել ենք շատ բարձր մակարդակի:
Դրանցից կուզենայի առանձնացնել հատկապես Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և Վրաստանի ներքին գործերի նախարարության միջև սահմանային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: Այն թելադրված է երկու սահմանապահ ծառայությունների միջև սերտ փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությամբ և կնպաստի մերձսահմանային գյուղերի բնակիչների խնդիրների լուծմանն ուղղված մեխանիզմների կատարելագործմանը: Գաղտնիք չէ, որ շատ տեղերում, ինչպես ասում են՝ «իրար մեջ ենք ապրում», և խնդիրներ չառաջանալու նպատակով է հենց այսպիսի փաստաթուղթ ստորագրվում:
Քիչ առաջ Վրաստանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում քննարկեցինք հայ-վրացական համագործակցության գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող հարցեր: Գնահատանքով անդրադարձանք մեր առևտրա-տնտեսական համագործակցության դրական տեղաշարժին՝ այս տարվա տվյալներով ավելի քան 20 տոկոսի աճ, թեպետ, պետք է նշեմ՝ այն ֆիզիկական ծավալները, որ այսօր գոյություն ունեն մեր երկու երկրների միջև, ես նկատի ունեմ առևտրաշրջանառության, քիչ են թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի համար: Շատ փոքր ցուցանիշ է, և վստահ եմ, որ մենք ունենք խնդիրներ, որոնց լուծման պարագայում, իրոք, կարող ենք ճեղքում ապահովել: Ապրանքաշրջանառության աճը, ներդրումների ընդլայնումը, տնտեսական և գիտատեխնոլոգիական ինտեգրումը մենք դիտարկում ենք որպես մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և խորացման կարևոր ուղղություններ: Առաջնահերթ նշանակություն ենք տալիս նաև Վրաստանի հետ համագործակցության զարգացմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, անշուշտ, նաև մշակույթը:
Գալիք ամիսներին մենք մեկնարկում ենք Հյուսիսհարավ լավագույն չափանիշներով ավտոմայրուղու կառուցման աշխատանքները, որը, միանալով Վրաստանի տարածքում ՆինոծմինդաԲաթումի վերանորոգվող ավտոճանապարհի հետ, հնարավոր կդարձնի Պարսից ծոցից դեպի Վրաստանի նավահանգիստներ բեռների արագ և հարմարավետ տեղափոխումը: Բնականաբար, Վրաստանում արդեն գիտեն, թե ինչ է նշանակում եվրոպական չափանիշներով ավտոմայրուղի, և կարծում եմ՝ հենց հաջորդ տարի Հայաստանի բնակչությունը կտեսնի այդպիսի ենթակառուցվածքների առավելությունը: Քայլեր ենք ձեռնարկում նաև էլեկտրաէներգետիկ համակարգերի աշխատանքի սինխրոնացման ուղղությամբ: Սա էլ չափազանց կարևոր հանգամանք է:
Հայաստանն ու Վրաստանն իրենց հարաբերությունները կառուցում են բարիդրացիության և երկարատև ու շահավետ համագործակցության ոգով: Մեր համագործակցության կարևոր բաղադրիչն է մեր պետությունների անվտանգության ապահովման, տարածաշրջանում կայունության, ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու շուրջ ծավալված անկեղծ երկխոսությունն ու կոնկրետ, պրակտիկ աշխատանքը:
Քննարկեցինք նաև տարածաշրջանային համագործակցության հեռանկարները՝ միանշանակ արձանագրելով, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր հասնել տարածաշրջանում լարվածության լիցքաթափմանը և հակամարտությունների կարգավորման համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը:
Ես քիչ առաջ բանակցությունների ժամանակ ասացի, որ ամեն անգամ գալով Վրաստան՝ համոզվում եմ, որ մենք շատ քիչ ենք շփվում: Իմ ցանկությունն է, որպեսզի գոնե տարին մի քանի անգամ բոլոր մակարդակի ղեկավարները հանդիպեն, որովհետև դա անհրաժեշտ է ոչ միայն որոշակի խնդիրներ լուծելու համար, այլ անհրաժեշտ է նաև երիտասարդ սերնդին ի ցույց դնելու մեր հարաբերությունների բարձր մակարդակը: Շնորհակալ եմ Վրաստանի ղեկավարությանը՝ մշտապես բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Ես նաև պարոն Նախագահին ասացի, որ մեզ համար երկու-երեք շատ սկզբունքային հարցերում այս տարի մենք առաջընթաց արձանագրեցինք, ինչի համար շատ շնորհակալ եմ թե՛ Նախագահին, թե՛ Վրաստանի կառավարությանը: Շնորհակալ եմ այսպիսի մթնոլորտի, մեր հարաբերությունների համար և ուրախ եմ, որ այս մեկ-երկու օրվա ընթացքում ըմբոշխնելու եմ իմ վրացի բարեկամների հարգանքն ու վերաբերմունքը: