Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
31
10, 2011
Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին` Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Նախագահը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Կապինոսին` պաշտոնավարման ժամանակահատվածում արդյունավետ գործունեության և փոխգործակցության համար: Հանրապետության ղեկավարը կարևորել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացրած ծրագրերը, որոնք, նրա խոսքով, էական աջակցություն են ՀՀ կառավարության ծրագրերին և նպաստում են երկրում բարեփոխումների ընթացքին:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Նախագահին` Հայաստանում իր գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության և պետական կառավարման համակարգի, բնապահպանության, կրթության, ոստիկանության, պաշտպանության ու մի շարք այլ ոլորտներում ծրագրերի իրականացման և բարեփոխումների առաջմղման գործում քաղաքական կամքի դրսևորման համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը Սերգեյ Կապինոսին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով՝ Հայաստանում ԵԱՀԿ սկզբունքների և արժեքների տարածման և ամրապնդման գործում ունեցած ակտիվ մասնակցության համար: