Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
29
08, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է մրցանակների արժանացած երեխաներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է 2011թ. միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած աշակերտներին, «Մենք ենք տերը մեր Անկախության» թեմայով շարադրության մրցույթի և «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի մրցանակակիրներին:
Հանրապետության ղեկավարը ողջունել է ՀՀ նախագահի նստավայրում արդեն ավանդական դարձած հանդիպման մասնակիցներին, նշելով, որ մաթեմատիկայի «Կենգուրու» մրցույթը մեզանում արդեն մեծ համարում է ձեռք բերել, և հաղթողներն էլ քիչ չեն: Սերժ Սարգսյանը շնորհավորել է առարկայական միջազգային օլիմպիադաներում հաղթողներին, ընդգծելով, որ նրանք ուղեցույց են դառնում իրենց շատ հասակակիցների, այդ թվում նաև՝ «Կենգուրու» մրցույթի հաղթողների համար:
«Ինձ համար ավելի թանկ բան չկա, քան Հայաստանում տեսնել խելացի նոր սերունդ: Համոզված եղեք, որ այս հանդիպումը ինձ համար էլ է շատ կարևոր: Ես ցանկանում եմ հնչեղություն հաղորդել ձեր լավ գործերին, որովհետև եթե մեր հասարակության յուրաքանչյուր անդամ իր գործը կատարի այնպես, ինչպես դուք եք կատարում, ապա մենք մի քանի քայլ արդեն առաջ կլինեինք այնտեղից, որտեղ հիմա ենք:
Ցանկանում եմ, որպեսզի ձեր հասակակիցները ձեզ այստեղ տեսնեն, որպեսզի նրանց մոտ ցանկություն առաջանա ձեզնից հետ չմնալու: Ցանկանում եմ, որպեսզի ձեր օրինակը լինի վարակիչ: Հիշո՞ւմ եք Պարույր Սևակի հայտնի խոսքերը. «Մարդիկ իրար առողջությամբ թող վարակեն»: Ես ցանկանում եմ, որպեսզի ձեր օրինակը լինի վարակիչ, որպեսզի մենք լավ իդեալներ կարողանանք ձևավորել, որովհետև, ցավոք, մեր հասարակության մեջ կան նաև վատ բարքեր, կան ոչ ճիշտ հասկացված իդեալներ, կան կեղծ հերոսներ, իսկ դրանք կարող են գայթակղիչ լինել անփորձ երիտասարդների համար:
Ցանկանում եմ, որպեսզի մեր հասարակության մեջ կարևորվեն կիրթ և մտածող մարդիկ՝ այնպիսին, ինչպիսին մեր շախմատիստներն են: Մենք ձեզ հետ միասին նաև պետք է պայքարենք այդպիսի հասարակության համար: Մենք ունենք շատ լավ երեխաներ, շատ լավ երիտասարդներ, որոնց դաստիարակման հիմնական հոգսը ընտանիքների վրա է, բայց մենք պետք է կարողանանք բարձրացնել նաև դպրոցի, արտադպրոցական հաստատությունների դերը: Անշուշտ, դուք ձեր ծնողների հպարտությունն եք, բայց միևնույն ժամանակ՝ նաև մեր հասարակության: Ձեր տաղանդը, ձեր ձիրքը մեր հասարակությանը շատ են անհրաժեշտ: Ապրե´ք: Շարունակե´ք նույն ոգով: Վստա´հ եղեք, որ տքնաջան աշխատանքը միշտ արդյունք է տալու:
Սա ձեր առաջին հաջողությունն է, բայց լավ աշխատելու, կարգապահ լինելու, բարի լինելու դեպքում արդյունքներն անպայման երևալու են: Համոզված եղե´ք: Ձեզնից յուրաքանչյուրը կարող է ասել՝ այո՛, Հայաստանը ես եմ: Մեկ անգամ ևս բոլորիդ շնորհավորում եմ, շնորհակալություն եմ հայտնում և ձեր ապագա հաջողությունների ակնկալիքով ձեզ մաղթում եմ առողջություն, ջանասիրություն»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարի ողջույնից հետո, «Մենք ենք տերը մեր Անկախության» թեմայով շարադրության մրցույթի հաղթողներից մի քանիսը ցանկություն են հայտնել ՀՀ նախագահի համար հատվածներ ընթերցել իրենց շարադրություններից, իսկ 2011թ. միջազգային առարկայական օլիմպիադաների մրցանակակիր աշակերտները իրենց տպավորություններն են ներկայացրել օլիմպիադաներից:
Նախագահ Սերժ Սարգսյանը նվերներ է հանձնել 2011թ. միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած աշակերտներին: Հանդիպման բոլոր մյուս մասնակիցները հուշանվերներ են ստացել:
2011թ. միջազգային առարկայական օլիմպիադաների հաղթողներին և Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված «Մենք ենք տերը մեր Անկախության» թեմայով շարադրության մրցույթի մրցանակակիրներին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանձնել է խրախուսական շնորհակալագրեր: «Կենգուրու-2011» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի բացարձակ հաղթող Արաքսի Գասպարյանը պարգևատրվել է ոսկե մեդալով և հավաստագրով, իսկ յուրաքանչյուր մարզում և տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտները՝ հավաստագրերով:
Սերժ Սարգսյանը երեխաներին հրաժեշտ տալուց հետո, դուրս է եկել ՀՀ նախագահի նստավայրից և շնորհավորել ու շնորհակալություն հայտնել նստավայրի մոտ հանդիպման մասնակից երեխաներին սպասող ծնողներին և ուսուցիչներին: «Ինձ համար ամենակարևոր հաղթանակը գիտելիքով ձեռք բերված հաղթանակն է»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարի հետ լուսանկարվելուց հետո, երեխաները նաև շրջայց են կատարել ՀՀ նախագահի նստավայրում: