Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
28
07, 2011
Ի պատիվ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու և տիկին Աննա Կոմորովսկայի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:
***
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու պատվին տրվող պաշտոնական ընթրիքի ժամանակ
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգարժա՛ն տիկին Կոմորովսկա,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Սրտանց ողջունում եմ Ձեզ և Ձեզ ուղեկցող պատվիրակությանը Հայաստանի հյուրընկալ հողում:
Հայ-լեհական միջպետական կապերը խարսխված են մեր ժողովուրդների՝ դարերի խորքից եկող սերտ առնչությունների վրա, որոնք ունեն շուրջ 700-ամյա պատմություն: Թուրք-սելջուկների բարբարոսական արշավանքներից հայկական Անիի թագավորության անկման հետևանքով բազմահազար վտարանդի հայեր դեռևս 14-րդ դարում հանգրվանել են լեհական հողում: Հայ մարդն իր օրինակելի և համերաշխ կենցաղով արժանացավ լեհ ժողովրդի համակրանքին և հարգանքին, դարձավ նրա ստեղծարար ոգու և ստեղծագործ մտքի անբաժանելի մասնիկը: Պատմական հիշատակություններից տեղեկանում ենք, որ 14-րդ դարի քաղաքաշինական գործերով մեծ համարում ունեցող Կազիմեժ 3-րդ Մեծ թագավորի հավատարիմ հպատակների թվում կային նաև հայեր, ովքեր մեծ նվիրումով իրենց շինարարական տաղանդն էին ծառայեցնում Լեհաստանի միջնադարյան ճարտարապետական արժեքների ստեղծմանը:
Առավել մոտ ժամանակաշրջանի պատմական տարեգրությունը բացահայտում է նաև, որ Լեհաստանում հայ համայնքի կյանքը կանոնակարգելու համար 1519 թվականին Սիգիզմունդ Օգոստոս 1-ին թագավորի հատուկ հրովարտակով հայ բնակչությանն արտոնվել է առաջնորդվել Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» կանոններով:
Լեհաստանի հասարակության տարբեր շերտերում, ինչպես երկրի վարչա-քաղաքական, այնպես էլ մշակութային և գիտական շրջանակներում առկա է հայկական ներկայությունը: Կարող եմ նշել, օրինակ, լեհական Վերածննդի պոետ Շիմոն Շիմոնովիչի, հռչակավոր նկարիչ և արվեստագետ Թեոդոր Ակցենտովիչի, հանրահայտ կինոռեժիսոր Եժի Կավալերովիչի անունները: Ակնհայտ է, որ մեզ ամուր կամուրջներ են կապել:
Մեր ժողովուրդները կերտել են հարուստ մշակութային ժառանգություն, որով կարող ենք հպարտանալ և ներկայանալ աշխարհին: Այս առումով Հայաստանը մեծապես կարևորում է մշակույթի բնագավառում հայ-լեհական համագործակցությունը, որի վերջին ձեռքբերումներից ցանկանում եմ հիշատակել Երևանում արդեն ավանդական դարձած և հայ երաժշտասեր հանրության կողմից մեծապես գնահատված լեհ մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու ստեղծագործական շաբաթի անցկացումը, անցյալ տարվա նոյեմբերին Հայաստանում կազմակերպված Շոպենի 200-ամյա հոբելյանին նվիրված համատեղ մշակութային միջոցառումները, ինչպես նաև 2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ ծրագրված միջոցառումների շրջանակներում նախատեսված հայ և լեհ գրականության հատընտիր ժողովածուների համատեղ հրատարակությունը:
Հպարտությամբ եմ արձանագրում, որ հայ-լեհական միջպետական հարաբերությունները կանոնավոր բնույթ են կրում։ Հատկապես վերջին մեկուկես տարվա ընթացքում քաղաքական երկխոսությունն իրականացվում է բարձր մակարդակով և ձեռք է բերել կանոնավոր բնույթ. մասնավորապես, անցյալ տարի պատիվ ունեցանք Երևանում հյուրընկալել վարչապետ Դոնալդ Տուսկին, այցելել են Լեհաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները: Լեհաստան է այցելել Հայաստանի Ազգային ժողովի նախագահը: Տեղի են ունեցել հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկու նիստեր Երևանում և Վարշավայում: Կանոնավոր շփումներ են հաստատվել Հայաստանի և Լեհաստանի խորհրդարանական բարեկամության խմբերի միջև:
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Եվս մեկ անգամ հաջողություն եմ մաղթում Ձեր երկրին՝ Եվրամիության նախագահության պատասխանատու գործում: Լեհաստանի հետ մեր հարաբերությունները կարևորվում են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսակետից` հատկապես հաշվի առնելով, որ Լեհաստանը հանդիսանում է Արևելյան գործընկերության համահեղինակ և ջատագով: Համոզված եմ, որ դա շատ լավ գրավական է մեր հետագա փոխշահավետ գործընկերության համար:
Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք,
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանաք մեր երկրների միջև բարեկամության և փոխըմբռնման ոգով զարգացող սերտ բարեկամական հարաբերությունների մակարդակը ոչ միայն պահպանել, այլև շարունակաբար բարելավել` հենվելով անցյալի ավանդական կապերի վրա և օգտագործելով առկա ներուժը:
Թույլ տվեք բաժակ բարձրացնել Ձեր, մեծարգո՛ պարոն Նախագահ, տիկին Կոմորովսկայի և լեհ ժողովրդի պատվին, որի հանճարեղ զավակները մեծ ներդրում են ունեցել մարդկային զարգացման գործում:
Մաղթում եմ մեր երկրներին խաղաղություն և բարգավաճում, իսկ հայ-լեհական բարեկամությանը` հարատևում:
***
Պաշտոնական ճաշից հետո Հայաստանի և Լեհաստանի նախագահները զբոսնել են Հանրապետության հրապարակում «Երգող շատրվանների» շուրջ՝ ունկնդրելով հայկական և լեհական դասական ստեղծագործություններ: Հրապարակում զբոսնող երևանցիները ողջունել են երկու երկրների նախագահներին: Սերժ Սարգսյանն ու Բրոնիսլավ Կոմորովսկին այնուհետև այցելել են երևանյան սրճարաններից մեկը: