08
07, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի անդամներին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի անդամներին, ովքեր Հայաստանում են գտնվում բժշկական միջազգային 3-րդ համագումարին մասնակցելու նպատակով:

Նախագահը ողջունել և կարևորել է համագումարի անցկացումը, որի նպատակը աշխարհասփյուռ հայ բժիշկների կապն ու համագործակցությունը զարգացնելով` առողջապահության ժամանակակից փորձի փոխանակումն ու գիտական նվաճումներին ծանոթանալը, գործնական բժշկության և բժշկական կրթության կարևորագույն հարցերի քննարկումն է: Այդ ամենը ծառայում է մայր հայրենիքում և Արցախում առողջապահության ոլորտի զարգացմանն ու բժշկական օգնության որակական բարելավմանը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի ղեկավարությանը` վերջին քսան տարիների ընթացքում վերոնշյալ նպատակին հասնելու ուղղությամբ ներդրած ջանքերի, կատարված աշխատանքի համար:

Հանրապետության ղեկավարը կարևորել է տարբեր ոլորտներում աշխարհասփյուռ հայության մասնագիտական հնարավորությունների միավորումը:

← Վերադառնալ