17
06, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ոստիկանության զորքերի օրվա առթիվ, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնական խիզախության, ինչպես նաև զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Գարեգին Աշոտի Գաբրիելյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:

Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով, Ոստիկանության զորքերի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի 1-ին գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Վարդան Աղվանի Խոջոյանը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

← Վերադառնալ