10
06, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով խորհրդարանականներին՝ Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվացող համագործակցությունն ու արդյունավետ փոխգործակցությունը: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, խորհրդարանների համագործակցության ամրապնդումը կխթանի երկու երկրների քաղաքական, սոցիալական, տնտեսական զարգացումը:

Հանրապետության ղեկավարին ներկայացվել է Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի այսօր կայացած 8-րդ նիստում քննարկված հարցերի շրջանակը: Հանդիպման մասնակիցները հատկապես կարևորել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում ՀՀ-ԼՂՀ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների համակարգումը:

← Վերադառնալ