20
05, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վախթանգ Դարչինյանին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է թեթևագույն քաշում IBՕ վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանին:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է անվանի բռնցքամարտիկին` Յոնի Պերեսի հետ դիտարժան մենամարտում տարած վերջին հաղթանակի և IBՕ վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ: Նախագահը նորանոր հաղթանակներ է մաղթել աշխարհի չեմպիոնին՝ ընդգծելով, որ Հայաստանում ուշիուշով հետևում են նրա բոլոր մենամարտերին և հպարտանում՝ ինչպես նրա, այնպես էլ սպորտի բնագավառում մեր մյուս հայրենակիցների հաղթանակներով:

Վախթանգ Դարչինյանը խորհրդանշական է համարել, որ մենամարտը տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը և ավարտվել՝ իր հաղթանակով:

← Վերադառնալ