05
01, 2010

ՀՀ Նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սարգսյանն խորհրդակցությունն է անցկացրել պաշտպանական գերատեսչությունում

album picture
album picture
album picture
album picture
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մեր երկրի պաշտպանական գերատեսչությունում:

Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են 2009 թ. կատարված աշխատանքները, քննարկվել են մեր բանակի մարտական պատրաստվածությանը, զինված ուժերի հետագա զարգացման ու կատարելագործման ուղղությամբ 2010 թ. ընթացքում ծրագրավորված աշխատանքներին վերաբերող հարցեր: Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարություններ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ "մեր զինված ուժերը պատրաստ են լուծելու իրենց առջև դրված բոլոր խնդիրները և կասեցնելու մեր երկրի դեմ ռազմական ագրեսիայի ցանկացած փորձ":

← Վերադառնալ