08
10, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Քիշնեւ

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր օրվա երկրորդ կեսին մեկնել է Քիշնեւ` մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:

Մոլդովայի մայրաքաղաքում նախատեսված է նաեւ Սերժ Սարգսյանի բանակցությունները Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Մոլդովայում տեղի կունենա նաեւ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կվերադառնա հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան:

← Վերադառնալ