Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
15
05, 2009
ԱՄՆ պետքարտուղարը նամակ է հղել Նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը հետևողականորեն զորավիգ լինելու ինչպես հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորմանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տարվող միջնորդական աշխատանքներին: ԱՄՆ-ի պետքարտուղարը անդրադարձել է նաև հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին ու Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ընդգծել է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների ազատ և արդարացի անցկացումը հնարավորություն է նորովի դրսևորելու հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքների հանդեպ: