Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
21
12, 2021
Հուսով եմ, որ մենք կվերադառնանք բանակցություններին ու ստիպված չենք լինի վերաստեղծել կամ ստեղծել նոր ձևաչափ. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը Asia Times-ին
Այս տարվա հոկտեմբերին Հայաստանում էր Asia Times-ի լրագրող Քուրուշ Զիբարին, որը ծավալուն հարցազրույց է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանրապետության նախագահի բացառիկ հարցազրույցի առաջին հատվածը հրապարակվել է Asia Times -ի այսօրվա համարում: Լրագրողն իր նախաբանում նշել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը համաշխարհային լուրերի հիմնական թեման էր: Շատ լրագրողներ, ովքեր խոսում են երկու երկրների առաջնորդների հետ, սկսում են զրույցը սուր հարցերից այն մասին, թե...
31
03, 2021
Ես ցանկանում եմ հավատալ, որ մենք ավելի ուժեղ կդառնանք, քանի որ դժվարությունները, խնդիրները և ճգնաժամերը քեզ ավելի ուժեղ են դարձնում. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ռուսաստանյան РБК հեռուստաալիքին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին: Իլյա Դորոնով- Պարոն նախագահ, նախ և առաջ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք խոսել այս պահին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ, քանի որ երկիրը կրկին հայտնվել է իր համար կրիտիկական նշանակություն ունեցող կետում: Ուստի իմ առաջին հարցն է՝ Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է քաղաքական իրավիճակն այսօր Հայաստանում: Ի՞նչ եք կարծում՝ վերջին շրջանում շատ չե՞ն քաղաքական...
11
12, 2020
Կառավարությունը պետք է գիտակցի, որ կա ճգնաժամ և այդ ճգնաժամը հնարավոր է լուծել միայն համազգային ջանքերով. նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը ՍիվիլՆեթին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին. Արշալույս Մղդեսյան- Պարոն նախագահ, մինչև ներքաղաքական իրավիճակին անդրադառնալը կուզեի Ձեր կարծիքը լսել՝ ինչո՞ւ մենք հասանք այս վիճակին, նկատի ունեմ պատերազմն ու պատերազմում պարտությունը, ներքաղաքական այս վիճակը: Դուք ունե՞ք այդ հարցի պատասխանը: Նախագահ Սարգսյան- Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ այս օրերին ունի այդ հարցի կամ բազմաթիվ այլ հարցերի պատասխանը կամ գոնե փորձում է պատասխան գտնել: Ես կփորձեմ մի քիչ...
20
11, 2020
Եթե պետությունը, ժողովուրդը ձեռք ձեռքի տված կարողանան ամուր կանգնել ոտքերի վրա, ողջ աշխարհը մեզ հարգելու է. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին
Արամ Աբրահամյան- Նախ և առաջ, կցանկանայի անդրադառնալ նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությանը: Ինչպե՞ս եք Դուք այն բնութագրում՝ կապիտուլյացիա, պարտության ընդունում, հրադադար: Արդյո՞ք այդ փաստաթղթում կան կետեր, որոնք դեռևս ճշտման կարիք ունեն: - Չեմ կարծում՝ կարիք կա, որ ես բնութագրեմ այդ փաստաթուղթը: Չնայած այն կարճ փաստաթուղթ է, բայց՝ բավականին բովանդակալից, և տարբեր ձևերով կարելի է մեկնաբանել: Սակայն ինձ համար այդ փաստաթուղթը նախ...
17
06, 2019
Մարդ մահանում է այն պահին, երբ դադարում է սովորել. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը բրիտանական Financial Times պարբերականին
Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը «Լանչ Financial Times-ի հետ» խորագրի շրջանակում Երևանում հանդիպել և զրուցել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Խորագրի շրջանակում Financial Times-ի լրագրողները սովորաբար հայտնի հյուրի հետ ճաշում և զրուցում են տարբեր թեմաներից: Խորագրի նախորդ հյուրերից են ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին, ամերիկացի դիվանագետ Հենրի Քիսինջերը, Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ, դերասան...
23
12, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը հնդկական WION TV լրատվական հեռուստաալիքին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հնդկական WION TV (World Is One News) լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է հայ-հնդկական փոխգործակցության օրակարգի, համաշխարհային մարտահրավերների, գլոբալ տնտեսական զարգացման միտումների, աշխարհաքաղաքական վերափոխումների և այլ հարցերի շուրջ: - Սկսենք Ձեր երկրում տեղի ունեցող իրադարձություններից: Երկրում արտահերթ ընտրություններ են: Ապրիլին Ձեր հարցազրույցներից մեկում Դուք ասացիք, որ վերջապես Հայաստանում ժողովրդավարական...
10
04, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը
Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերություններն իրապես առանձնանում են դաշնակցային, ռազմավարական բնույթով, ներառում են ամենաբարձր մակարդակով դինամիկ քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական ու հումանիտար ոլորտներում
06
04, 2018
Ժամանակն է, որպեսզի Իտալիայի խորհրդարանը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը. Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը իտալական հեղինակավոր «Լա Ստամպա» պարբերականին
Իտալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր «Լա Ստամպա» պարբերականին: Ժամանակն է, որպեսզի Իտալիայի խորհրդարանը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սարգսյանը Հռոմում է աշխատանքային այցով. «Գիտեմ, որ Նախագահ Մատարելան ցանկանում է հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին Երևանում»: «Լեռնային Ղարաբաղի բանակցություններում այսօր առաջընթաց չկա, որովհետև...
22
02, 2018
Նախագահ Սերժ Սարգսյանը և Լեհաստանի Հանրապետության նախագահ Միշել Աունը ԶԼՄ-ների հետ հանդիպմանն ամփոփել են բանակցությունների արդյունքները
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո Մեծարգո՛ պարոն Նախագահ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Մեկ անգամ ևս ջերմորեն ողջունում եմ Լիբանանի Հանրապետության նախագահ, գեներալ Միշել Աունին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին Հայաստանում: Պարո՛ն նախագահ, սա Ձեր անդրանիկ այցն է մեր երկիր, որը, վստահաբար, նոր լիցք կհաղորդի ամուր պատմական կապերի վրա խարսխված մեր բարեկամական հարաբերություններին: Գոհունակությամբ...
12
02, 2018
Նախագահ Սերժ Սարգսյանի և Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի համատեղ մամուլի ասուլիսը
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ հանդիպումից հետո Տիկնա՛յք և պարոնա՛յք, Մեկ անգամ ևս ողջունում եմ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին Երևանում: Սա Ձեր անդրանիկ այցն է Հայաստանի Հանրապետություն և այն, անշուշտ, առանցքային նշանակություն կունենա երկկողմ միջպետական հարաբերություններում` նոր լիցք հաղորդելով ամուր պատմամշակութային կապերի վրա խարսխված մեր համագործակցությանը:...
24
01, 2018
Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ լիագումար նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին
Տկն Քաու, Նորվեգիա ԵԺԿ խմբի անունից. -Շնորհակալություն, պարո՛ն նախագահող: Շնորհակալություն, պարո՛ն նախագահ, Եվրոպայի խորհուրդ այցելելու համար: Պարո՛ն նախագահ, Ձեր նախագահության տասնամյակը մոտենում է ավարտին: Ամփոփելով այս տարիները՝ կարո՞ղ եք նշել Հայաստանի հիմնական ձեռքբերումն իր եվրոպական օրակարգում՝ հաշվի առնելով նաև վերջին պայմանագիրը, որ ստորագրվել է Հայաստանի և Եվրամիության միջև, որի մասին նշեցիք Ձեր ելույթում: Շնորհակալություն: -Շնորհակալ եմ: Եթե նկատի ունեք Հայաստանի եվրոպական...
25
12, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո
Մեծարգո՛ պարոն Նախագահ, Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն ներկայացուցիչներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ կրկին գտնվելու բարեկամ, հյուրասեր Վրաստանի հողի վրա: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ հրավերի և ջերմ ընդունելության համար ու նաև, իհարկե, բարի խոսքերի համար: Այս տարին նշանավորվեց Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձով, և տարեվերջյան իմ այցը լավ առիթ է ամփոփելու մեր համատեղ...
14
12, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը
-Եվրամիությունն, ըստ էության, գնաց փոխզիջման Հայաստանի հետ և ստորագրեց հենց այն կառուցվածքով և փիլիսոփայությամբ, որն առաջարկում էր Հայաստանն ու անձամբ Դուք: Հայաստանի բանաձևը՝ լինել կամուրջ ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև, «և՛-և՛»-ի քաղաքականությունը որքանո՞վ կաշխատի այն պարագայում, երբ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով վատթարանում են, կամ եթե վատթարանան: Արդյոք մենք ստիպված չե՞նք լինի հետ կանգնել այն բարեփոխումներից ու պարտավորություններից, որ ստանձնել ենք...
09
11, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը և Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը ԶԼՄ-ների հետ հանդիպմանն ամփոփել են բանակցությունների արդյունքները
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների համար՝ Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպումից հետո Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Մենք քիչ առաջ բանակցություններ անցկացրեցինք Մոլդովայի նախագահ Իգոր Նիկոլայի Դոդոնի հետ: Պարոն Դոդոնն առաջին անգամ է պաշտոնական այցով գտնվում Հայաստանում: Եվ նա Մոլդովայի միակ ու առաջին նախագահն է, ով այցելել է Հայաստան: Այս այցը խորհրդանշական է նաև այն պատճառով, որ տեղի է ունենում մեր երկրների միջև դիվանագիտական...
04
11, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը հնդկական «Դուրդարշան» հեռուստաընկերությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել հնդկական «Դուրդարշան» հեռուստաընկերությանը:
01
11, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Ռոսիյսկայա գազետա» պարբերականին
Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Ռոսիյսկայա գազետա» ռուսական պարբերականին:
01
11, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը:
01
11, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը:
01
11, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «ԲՖՄ» բիզնես պորտալին
Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «ԲՖՄ» գործարար պորտալին:
24
08, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ԶԼՄ-ների հետ հանդիպմանն ամփոփել են բանակցությունների արդյունքները
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպումից հետո Հարգելի՛ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ես ևս մեկ անգամ սրտանց ողջունում եմ Թուրքմենստանի նախագահին Երևանում: Թուրքմենստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան, անշուշտ, հատուկ նշանակություն հաղորդեց այս տարվա ընթացքում հայ-թուրքմենական հարաբերությունների կենտրոնական իրադարձությանը՝ Հայաստանի Հանրապետության և...
01
08, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը ԻՌՆԱ իրանական պետական լրատվական գործակալությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել իրանական ԻՌՆԱ պետական լրատվական գործակալությանը: -Ինչպե՞ս եք գնահատում ԻԻՀ և ՀՀ քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական հարաբերությունները և ի՞նչ ծրագրեր կան դրանց մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: -Հայաստանի և Իրանի միջև դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը կարելի է օրինակելի համարել։ Սակավաթիվ են այն ժողովուրդները, որոնց պատմության քառուղիներում վիճակված է եղել...
31
07, 2017
Հայաստան-Իրան հարաբերություններն օրինակելի և յուրահատուկ են. Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը իրանական «Շարղ» օրաթերթին
Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել իրանական «Շարղ» օրաթերթին: -Անկեղծ շնորհակալություն հայտնելով Ձերդ Գերազանցությանը, որպես առաջին հարց՝ ուզում եմ հարցնել, ինչպիսի՞ն է Ձերդ Գերազանցության գնահատականը Իրան- Հայաստան հարաբերությունների վերաբերյալ: -Նախ ցանկանում եմ գոհունակություն հայտնել Ձեզ և «Շարղ» օրաթերթին՝ Իրանի բարեկամ և եղբայրական ժողովրդի հետ հաղորդակցվելու ընձեռված հնարավորության համար: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա պետք է նշեմ, որ մեր...
16
07, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին
Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին :
14
06, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ԶԼՄ-երի հետ հանդիպմանն ամփոփել են բանակցությունների արդյունքները
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպումից հետո Հարգելի՛ պարոն նախագահ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայտարարության հենց սկզբում ցանկանում եմ նշել, որ բանակցություններն անցել են բարեկամական և բացարձակ կառուցողական մթնոլորտում: Անկեղծորեն ուրախ եմ հյուրընկալել Տաջիկստանի նախագահին Երևանում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի ու Բարեկամության և համագործակցության...
24
03, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Միր» հեռուստաընկերությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Միր» հեռուստաընկերությանը :
14
03, 2017
Անվտանգություն և կայուն ժողովրդավարական զարգացում. Նախագահ Սերժ Սարգսյանի հեղինակային հոդվածը «Իզվեստիա»-ում
Նախագահ Սերժ Սարգսյանի հեղինակային հոդվածը «Իզվեստիա» պարբերականում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և միջազգային համագործակցության մասին: Հայաստանը երրորդ հանրապետության 25-ամյա հոբելյանական տարում հասել է յուրօրինակ հանգրվանի` պետականաշինության հստակ, արժեքավոր փորձով, իր ձեռքբերումներով և սխալներով, բայց դեպի ապագա նայող վստահ հայացքով: Այդ ճանապարհը չի եղել դյուրին: Չնայած 1988 թվականի երկրաշարժի հետևանքների հաղթահարման դժվարություններին, մեզ պարտադրված պատերազմին, դեպի...
13
03, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը իսպանական «EFE» լրատվական գործակալությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել իսպանական «EFE» լրատվական գործակալությանը : Մեծարգո պարոն նախագահ, մեզ համար մեծ պատիվ է Ձեր ընդունելությունը, շատ շնորհակալ ենք այս հնարավորության համար և ուրախ ենք գտնվել Հայաստանում: -Ես եմ շնորհակալ, որ այսպիսի հնարավորություն ունեմ: Նախ կուզեինք սկսել Ձեր այցերից: Վերջերս Դուք գտնվում էիք Բրյուսելում: Շուտով նաև մեկնելու եք Ռուսաստան` Մոսկվա: Ո՞րն է այս ակտիվ դիվանագիտության նպատակը: -Յուրաքանչյուր երկիր...
02
03, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Եվրոնյուս» հեռուստաընկերությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Եվրոնյուս» հեռուստաընկերությանը :
27
02, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի համատեղ մամուլի ասուլիսը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում Շնորհակալ եմ պարո՛ն Գլխավոր քարտուղար: Ինձ համար շատ մեծ պատիվ է կրկին գտնվել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում և հանդիպել Ձեզ հետ՝ քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս տարի լրանում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցության 25-ամյակը: Քառորդ դար առաջ էր՝ 1992 թվականին, երբ նորանկախ Հայաստանն անդամակցեց Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին՝...
17
11, 2016
Սարգսյան. Ազգային գաղափարն ուժեղ պետությունն է` առանց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խնդիրների
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ և բացառիկ հարցազրույց տվել «Սպուտնիկ Արմենիայի» համար։ Շնորհակալություն` Ձեզ հետ հարցազրույց անցկացնելու հնարավորության համար, առավել ևս, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կարևոր են երկրներից յուրաքանչյուրի համար։ Սկսենք թարմ նորությունից. որոշում է կայացվել ստեղծել զորքերի միավորված խմբավորում։ Մենք արդեն իսկ ՀԱՊԿ...
16
11, 2016
«Սքայ Նյուզ Արաբիա» հեռուստաընկերությանը ՀՀ Նախագահի հարցազրույցը
Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Սքայ Նյուզ Արաբիա» հեռուստաընկերությանը: Ձե՛րդ Գերազանցություն, մենք ողջունում ենք Ձեզ պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվելու կապակցությամբ: Հարցս այսպիսին է. Եվրոպայում տեղի ունեցող ներքին իրադարձությունները, Միացյալ Նահանգներում Թրամփի հաղթանակը ինչպե՞ս կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքի վրա, հատկապես տնտեսական տեսակետից, ինչպիսի՞ ազդեցություն կարող են թողնել ընդհանուր...
24
10, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանը և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը ԶԼՄ-երի հետ հանդիպմանն ամփոփել են բանակցությունների արդյունքները
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-երի առջև՝ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ Ձե՛րդ Վսեմություն, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Այսօր խորհրդանշական օր է բոլորիս համար․ այսօր կայանում է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազնի և մեծ վարպետի անդրանիկ այցը Հայաստան։ Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի բարեկամական և կառուցողական ոգով զարգացող...
08
06, 2016
Հայաստանի և Չեխիայի նախագահների համատեղ հայտարարությունը հանդիպման արդյունքների վերաբերյալ` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպումից հետո Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Այսօր պատիվ ունենք Հայաստանում պետական այցով հյուրընկալելու բարեկամ Չեխիայի Նախագահ և իմ շատ լավ գործընկեր պարոն Միլոշ Զեմանին։ Սա Չեխիայի Նախագահի առաջին այցն է Հայաստան և, վստահաբար, իր դրոշմը կթողնի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։ Ինչպես Պրահայում՝ Չեխիա կատարած իմ պետական այցի ընթացքում, այնպես էլ...
31
05, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը գերմանական Բիլդ (Bild) պարբերականին
Բիլդ - Պարոն նախագահ, հինգշաբթի Բունդեսթագում կայանալու է հայկական բանաձևի վերաբերյալ քվեարկությունը: Ինչո՞ւ է այդչափ կարևոր, որ գերմանական խորհրդարանը ճանաչի 1915-1916թթ-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Սերժ Սարգսյան - Հարցը 1915թ-ի սարսափելի հանցագործության զոհերին հիշելու և նրանց հիշատակը վառ պահելու մասին է: Գերմանիայի նախագահը դեռ անցյալ տարի հստակ բառեր գտավ կատարվածը նկարագրելու համար և հանցագործությանը տվեց այն որակումը, ինչ իրականում եղել է՝ Ցեղասպանություն: Մեր...
06
04, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի համատեղ մամուլի ասուլիսը
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով կրկին գտնվել բարեկամ Գերմանիայում, որը Հայաստանի համար թե՛ եվրոպական և թե՛ միջազգային հարթակներում արժեքավոր բարեկամ է, հուսալի գործընկեր և հաստատակամ աջակից։ Շնորհակալ եմ, տիկի՛ն կանցլեր, հրավերի և ջերմ ընդունելության համար: Հայաստան-Գերմանիա հարաբերությունների օրակարգը չափազանց լայն է: Այն ներառում է թե՛ բազմոլորտ երկկողմ...
15
03, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև` Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպումից հետո
Մեծարգո՛ պարոն վարչապետ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախ և առաջ թույլ տվեք երախտագիտություն հայտնել անձամբ Ձեզ, պարոն վարչապե՛տ, նախագահ Պավլոպուլոսին և, իհարկե, եղբայրական հույն ժողովրդին՝ առանձնահատուկ ընդունելության համար: Ամեն անգամ Հունաստան այցելելիս մեծ ջերմությամբ եմ լցվում: Այդ ջերմության հիմքում, անկասկած, մեր ժողովուրդների՝ դարերի փորձություն անցած բարեկամությունն է, ինչն այսօր մեր ամուր միջպետական հարաբերությունների հիմնաքարն է: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ...
15
03, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԶԼՄ-ների առջև` Կիպրոսի Նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպման ավարտին
Մեծարգո´ պարոն Նախագահ, Տիկնա´յք և պարոնա´յք, Ինձ համար մշտապես մեծ պատիվ և հաճույք է հյուրընկալվել հազարամյակների պատմությամբ և համաշխարհային նշանակության մշակութային արժեքներով հարուստ այս եղբայրական հողում: Մեծապես շնորհակալ եմ, մեծարգո´ պարոն Անաստասիադիս, Ձեզ և Կիպրոսի իշխանություններին՝ այս ջերմ ընդունելության համար: Այսօր բովանդակային քննարկումներ ունեցանք Նախագահ Անաստասիադիսի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային...
21
12, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքներով
Բարև ձեզ, զանգվածային լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ, Այսօր հագեցած օր է: Քիչ առաջ ավարտվեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Նախատեսվում է անցկացնել նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Մեր հանդիպումն ընթանում է չափազանց բարդ իրադրության պայմաններում՝ պայմանավորված ողջ միջազգային հանրությանը, երկրների և տարածաշրջանների անվտանգությանը մարտահրավեր նետած միջազգային ահաբեկչության բազմակի մեծացած սպառնալիքով։ Այսօրվա նիստում ընդունված...
03
12, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ
Գևորգ Ալթունյան, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն - Բարի երեկո, պարո՛ն Նախագահ: Թույլ տվեք նախ շնորհակալություն հայտնել այս հանդիպման համար: Երկիրը բավականին կարևոր իրադարձության նախաշեմին է, և, կարծում եմ, բավականին հարցեր կան կուտակված, ու տեղին կլինի այդ հարցերի պատասխաններն ստանալ երկրի ղեկավարից: Նախ՝ ինչո՞ւ հենց հիմա. ինչո՞ւ սահմանադրական փոփոխությունների գործընթացը նախաձեռնվեց հենց հիմա, հենց այս փուլում: Արդյո՞ք կան խնդիրներ, որոնք լուծում է Հանրապետության ղեկավարը՝ այս ամենը...
30
10, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների համար` Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ
Մեծարգո՛ պարոն Նախագահ, սիրելի՛ Գիորգի, Նախ և առաջ խորին շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար: Հարգելի՛ գործընկերներ, Շատ ուրախ եմ, որ սույն աշխատանքային այցի ընթացքում Նախագահ Մարգվելաշվիլիի հետ հանգամանալից քննարկել ենք մեր հարաբերությունների օրակարգային հարցերը և նախանշել երկկողմ բազմաբնույթ համագործակցությունն առաջ մղելու նոր հեռանկարները: Վստահ եմ, որ տեղյակ եք՝ այս այցի շրջանակներում մասնակցելու եմ նաև Հին Թբիլիսիի պատմական վայրում նոր շունչ ստացած...
15
09, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԶԼՄ ներկայացուցիչների առջև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքներով
Բարև ձեզ, զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Մենք հենց նոր ավարտեցինք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը, որի ընթացքում քննարկեցինք դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարումը և նախանշեցինք գալիք տարվա ծրագրերը: Հայաստանը Տաջիկստանի Հանրապետությունից ստացավ ՀԱՊԿ-ում նախագահության հերթափոխը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Նախագահ Ռահմոնին՝ Կազմակերպությունում արդյունավետ նախագահության համար: Նիստի...
20
07, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի և ԵԽ Նախագահ Դոնալդ Տուսկի համատեղ մամուլի ասուլիսը
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ Ես կրկին ողջունում եմ Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Տուսկին Հայաստանում և իմ գոհունակությունն եմ հայտնում մեր այսօրվա զրույցի վերաբերյալ: Նմանօրինակ հանդիպումները լավ հնարավորություն են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, մեզ հուզող բազմաթիվ հարցերի շուրջ մտքեր ու գաղափարներ փոխանակելու համար: Մենք շահագրգիռ ենք, որ...
24
04, 2015
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը թուրքական «Հյուրիեթ» պարբերականին
Թուրքական «Հյուրիեթ» թերթը ապրիլի 24-ի առավոտյան ընդարձակ հարցազրույց է հրապարակել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: - Որպես քաղաքական գործիչ, ով մեծ ջանքեր է ներդրել Ձեր երկրի և Թուրքիայի միջև հաշտեցման գործընթացում, որը՞ կլիներ ձեր երազած սցենարն այս տարի ապրիլի 24-ի ոգեկոչման օրը: Կարծում եմ՝ նման տարբերակ կարող էր լինել Թուրքիայի Նախագահի հետ միասին Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը և...
12
10, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ
Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Սերբիայի Նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պարոն Նիկոլիչի առաջին պաշտոնական այցը Հայաստան խորհրդանշական է, քանի որ այն կայանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա տարեդարձի հոբելյանական տարում: Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին այսօրինակ բարձր մակարդակի փոխայցերը բարի ավանդույթ են դարձել, ինչը վկայում է, որ մենք...
30
09, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ
Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է Երևանում պետական այցով հյուրընկալել իմ հարգարժան գործընկերոջը` բարեկամ Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասին: Սիրով եմ հիշում նաև 2011թ. իմ պետական այցը Հունաստան: Այսօրինակ փոխայցերը վկայում են, որ մենք ամենաբարձր մակարդակով հանձնառու ենք մեր ժողովուրդների պատմական բարեկամության և նույնական արժեքների վրա հիմնված երկկողմ միջպետական հարաբերությունների շարունակական զարգացմանը: Նախագահ Պապուլիասի...
24
09, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանի հեղինակային հոդվածը «International New York Times» պարբերականին
Պատմության մութ, անավարտ էջը. Առաջին համաշխարհային պատերազմն ու Հայոց ցեղասպանությունը Այս տարի լրանում է իր մասշտաբների և դաժանության մեջ աննախադեպ մարդկային մեծ աղետի` Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը: Այն խլեց մոտ 14 միլիոն մարդկային կյանք, որոնցից 5 միլիոնը քաղաքացիական անձինք էին, իսկ 9 միլիոնը՝ զինվորականներ: Միլիոնավոր մարդիկ էլ վիրավորվեցին, դարձան ռազմագերիներ կամ տեղահանվեցին՝ ստիպված լինելով լքել իրենց հայրենի հողերը: Վերջիններիս թվում էին...
23
08, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանի զրույցը «Բազե-2014»-ի երիտասարդ լրագրողների ջոկատի անդամների հետ
Սուրեն Արեենց, «Արմենիա» հեռուստաընկերություն Պարոն Նախագահ, ինձ` որպես տղայի, ավելի շատ մեր երկրի անվտանգության հարցն է անհանգստացնում. ի՞նչ զարգացումներ ունենք Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Ու՞ր ենք հասել: Կարծում եմ, որ վերջերս դուք բավականաչափ տեղեկատվություն ստացաք: Ես ուղղակի ուզում եմ այդ տեղեկատվությանն ավելացնել հետևյալը, որ ինձ համար միանշանակ է Ադրբեջանի գործողությունների նպատակը՝ միջազգային հանրությանը հստակ հասցնել այն...
11
08, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» ծրագրին։ Արտակ Ալեքսանյան - Պարոն Նախագահ, տևական ընդմիջումից, ըստ էության, տասն ամիս դադարից հետո, Դուք հանդիպեցիք Ադրբեջանի Ձեր գործընկերոջ հետ: Ինչպե՞ս եք գնահատում բանակցությունները: Սերժ Սարգսյան - Մենք, ընդհանրապես, ելնում ենք այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծում գոյություն չունի: Եվ եթե այդպես է, ապա խնդիրը պետք է լուծվի բանակցությունների...
18
06, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջև Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ բանակցությունների արդյունքներով
Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հարգելի՛ լրագրողներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ես շնորհակալ եմ Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին հրավերի ու ջերմ ընդունելության համար, անչափ ուրախ եմ հյուրընկալվել եղբայրական Վրաստանում: Մեծարգո՛ պարոն Նախագահ, թույլ տվեք մեկ անգամ ևս վերահաստատել բարեկամության և փոխըմբռնման ոգով Ձեզ հետ աշխատելու մեր ջերմ ցանկությունն ու պատրաստակամությունը: Մենք անչափ կարևորում ենք այս այցը Վրաստան, որի շրջանակներում Ձեզ հետ ունեցանք և վստահ ենք ունենալու ենք...
11
06, 2014
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ավստրիայի Հանրապետության Նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Կրկին շնորհակալություն եմ հայտնում Ավստրիայի Նախագահ պարոն Ֆիշերին պաշտոնական այցով Ավստրիայում հյուրընկալվելու հրավերի և, իհարկե, ջերմ ընդունելության համար: Այն փաստը, որ վերջին երկու տարվա ընթացքում սա մեր երրորդ երկկողմ հանդիպումն է, ինքնին խոսուն է: Մեր բանակցությունների օրակարգը հագեցած էր. կառուցողական քննարկում ունեցանք ինչպես հայ-ավստրիական հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային մի շարք...
04
06, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանը և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ Դիդիե Բուրկհալտերը ԶԼՄ-երի հետ հանդիպմանն ամփոփել են բանակցությունների արդյունքները
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների առջև՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հետ բանակցություններից հետո Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունելու Երևանում բարեկամ Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուլկհալտերին և նրա գլխավորած պատվիրակությանը: Մենք քննարկեցինք հայ-շվեյցարական համագործակցության...
13
05, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի համատեղ մամուլի ասուլիսը
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, Կրկին ողջունում եմ Ֆրանսիայի Նախագահ, հայ ժողովրդի մեծ բարեկամ պարոն Օլանդի անդրանիկ պետական այցը Հայաստանի Հանրապետություն: Այս երկու օրերի ընթացքում փոխըմբռնման ջերմ մթնոլորտում Նախագահ Օլանդի հետ կառուցողական քննարկումներ ունեցանք, ինչը հատուկ է մեր...
08
04, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Հարգելի՛ պարոն Նախագահ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ բարեկամ Թուրքմենստան այցելելու հրավերի և, իհարկե, ջերմ հյուրընկալության համար: Գեղեցիկ և հյուրընկալ Աշգաբատը հիանալի քաղաք է, որն իր հորինվածքով, նախագծով, հարմարավետությամբ կարող է ժամանակակից քաղաքաշինության իսկական օրինակ ծառայել: Ես երեկ տեսա նոր շինություններ, տեսա, թե ինչ է Աշգաբատում ավելացել այս մեկ տարում և, իհարկե, հաճույքով եմ...
27
02, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-երի առջև՝ Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ բանակցությունների արդյունքներով
Մեծարգո՛ պարոն Նախագահ, ԶԼՄ-ների հարգարժա՛ն ներկայացուցիչներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ողջունում եմ բարեկամ Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Մեծարգո պարոն Նախագահ, թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ Վրաստանի Նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վերահաստատել Ձեզ հետ բարեկամության և ներդաշնակության ոգով աշխատելու մեր պատրաստակամությունը: Մենք անչափ կարևորում ենք Ձեր այցը Հայաստան, որի շրջանակներում...
30
01, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանի և Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի համատեղ մամուլի ասուլիսը
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ Չեխիայի Հանրապետության Նախագահի հրավերով առաջին անգամ պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվելու առիթով: Քիչ առաջ մենք Նախագահ Զեմանի հետ բովանդակալից և արդյունավետ բանակցություններ ունեցանք, որոնք անցան լիակատար փոխըմբռնման մթնոլորտում: Անդրադարձանք ինչպես մեր...
30
01, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը չեխական “Lidové noviny” (Ժողովրդական նորություններ) թերթին
Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել չեխական “Lidové noviny” (Ժողովրդական նորություններ) թերթին` Չեխիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում: Հարց - Ինչպե՞ս եք գնահատում հայ-չեխական հարաբերությունների ներկայիս վիճակը: Սերժ Սարգսյան – Հայ և չեխ ժողովուրդների բարեկամությունը մի քանի հարյուրամյակի պատմություն ունի: Չնայած նրան, որ Չեխիայի հայ համայնքը համեմատաբար վերջերս է ձևավորվել, իսկ միջպետական համագործակցությունն ընդամենը 22...
02
12, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահի Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսը բանակցությունների արդյունքների վերաբերյալ
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ Հարգարժա´ն Վլադիմիր Վլադիմիրի, Հարգելի´ տիկնայք և պարոնայք, Քիչ առաջ մենք ավարտեցինք շատ արգասաբեր բանակցություններ, որոնք կայացան Ռուսաստանի Նախագահի Հայաստան պետական այցի շրջանակներում: Բարեկամական և վստահության մթնոլորտում մենք հանգամանորեն քննարկեցինք հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության զարգացման ընթացքը, ապագայի համար...
02
10, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ լիագումար նիստում պատասխանել է վեհաժողովի անդամների հարցերին
Տկն. դե Պուրբե-Լունդին /Շվեդիա/ - Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի անունից - Հայաստանը վերջնական համաձայնություն ուներ Արևելյան գործընկերության հետ և Ասոցացման համաձայնագիր՝ Եվրոպական Միության հետ, սակայն վերջին պահին փոխեց իր միտքը և միացավ ռուսական Մաքսային միությանը: Ռուսաստանն զգալի ճնշում է գործադրում ոչ միայն Հայաստանի, այլև Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի վրա: Հայաստանի դեպքում, ինչպես ես եմ հասկանում, ճնշումը վերաբերում է Հայաստանի անվտանգությանը և...
03
09, 2013
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսի ժամանակ
Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, ԶԼՄ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ, Ցանկանում եմ սկսել Վլադիմիր Վլադիմիրովիչին ուղղված շնորհակալության խոսքով` հենց նոր ավարտված բանակցությունների բաց, վստահության մթնոլորտի և հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված պայմա-նավորվածությունների համար: Ինչպես քիչ առաջ ասվեց, մեր հարաբերություններին բնորոշ կառուցողական մթնոլորտում ՌԴ նախագահի հետ քննարկեցինք մեր երկրների դաշնակցային գործընկերության հիմնական հարցերը` քաղաքական,...
25
06, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Լեհաստանի Նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Մեծարգո՛ պարոն Նախագահ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ Լեհաստանի Նախագահ պարոն Բրոնիսլավ Կոմորովսկու հրավերով գտնվել բարեկամ Լեհաստանում և խորապես զգացված եմ լեհական ջերմ հյուրընկալությունից։ Այսօր մենք Նախագահ Կոմորովսկու հետ բովանդակալից ու արդյունավետ զրույց ունեցանք երկկողմ համագործակցության ամրապնդման, զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային հարցերի շուրջ: Գոհունակությամբ արձանագրեցինք, որ վերջին տարիները հայ-լեհական...
13
05, 2013
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն ԶԼՄ-երի հետ հանդիպմանն ամփոփել են բանակցությունների արդյունքները
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ Հարգելի՛ պարոն Նախագահ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ես անկեղծորեն ուրախ եմ ողջունելու Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեր երկրում: Մենք Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կանոնավոր հանդիպումներ ենք ունենում ՀԱՊԿ, ԱՊՀ գագաթնաժողովների, անցյալում նաև՝ ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում, վերջին անգամ հանդիպել ենք Մոսկվայում դեկտեմբերին կայացած...
18
03, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ
Բարև ձեզ: Ես հատուկ ներածական խոսք չեմ պատրաստել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք այսպիսի կազմով գրեթե չենք հանդիպել: Կարծում եմ՝ այս ժամանակահատվածում բավականաչափ հարցեր են կուտակվել և որպեսզի ավելորդ ժամանակ չծախսենք, ես հարցերին պատասխանելու ընթացքում կփորձեմ նաև իմ ասելիքն ասել:
01
12, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
Պարո՛ն Նախագահ, Ուրախ եմ առաջին անգամ հյուրընկալելու Ձեզ Երևանում: Ջերմությամբ եմ հիշում եմ մարտին Բրյուսելում կայացած մեր հանդիպումը և մեծապես գնահատում եմ մեր միջև ձևավորված կայուն երկխոսությունը: Ձեր այցը Հայաստան կարևոր խթան է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման համար: Եվրոպական արժեքների` ազատության, ժողովրդավարության, օրենքի գերակայության վրա հիմնված պետական համակարգ ունենալու ձգտումը միշտ հաստատուն է եղել հայ ժողովրդի հոգում: Մենք դիտարկում...
30
11, 2012
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Երևանում կայացած ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի արդյունքների ամփոփման կապակցությամբ
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, Այսօր առաջին անգամ Երևանում հյուրընկալել ենք Եվրոպական ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերների առաջնորդների տարածաշրջանային գագաթնաժողովը: Անցյալ տարի ԵԺԿ Մարսելի գագաթնաժողովում հայաստանյան երեք կուսակցությունների անդամակցությունը այս համաեվրոպական կուսակցությանը պատմական մեծ նշանակություն ունեցող իրադարձություն էր: Եվրոպական մերձեցման կարևորագույն նպատակներից մեկը մեր ժողովուրդների, հասարակությունների, անհատների...
29
11, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Թուրքմենստանի նախագահի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
Հարգելի՛ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, Պատվիրակության հարգելի՛ անդամներ, Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, Հենց նոր ավարտվեց Թուրքմենստանի նախագահի հետ մեր հանդիպումը, և ես ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել կայացած բանակցությունների արդյունքների կապակցությամբ: Շատ որոշակի, դրական և առարկայական զրույց կայացավ, որի ընթացքում մենք քննարկեցինք բազմաթիվ տարբեր հարցեր, դիտարկեցինք մեր համագործակցության հեռանկարները: Իհարկե, զգալի ժամանակ հատկացրինք...
26
11, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Սուլեյմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Սուլեյմանին` բարեկամ Լիբանան այցելելու հրավերի և Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար: Անցյալ տարի` Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձին, պատիվ ունեցանք Հայաստանում հյուրընկալելու Լիբանանի Նախագահին: Այս տարի կայանում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Լիբանան, և այս այցելությունների պարբերականությունը խոսում է...
12
11, 2012
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդիպման արդյունքներով հանդես են եկել հայտարարություններով
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման արդյունքներով Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ինձ համար մեծ հաճույք և պատիվ է գտնվել բարեկամ Ֆրանսիայում: Ամեն անգամ ես առանձնահատուկ սիրով եմ գալիս այս հիասքանչ երկիր՝ հաշվի առնելով այն ջերմ ընդունելությունը, որ մշտապես ցուցաբերվում է և այն մթնոլորտը, որ տիրում է Ֆրանսիայի ղեկավարների հետ մեր...
06
09, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի համատեղ ճեպազրույցը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Հարգելի՛ պարոն Ռասմուսեն, Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն: Ուրախ եմ փաստել, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային հարաբերություններն այս ժամանակահատվածում զգալի առաջընթաց են արձանագրել: Իրականացման փուլում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի թվով երրորդ՝ 2011-2013թթ...
04
09, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին
Այսօր Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Հարց-Պարո´ն Նախագահ, ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը առողջապահական այս հաստատությունների մասին: Պատասխան-Բնականաբար, տպավորությունս շատ դրական է, բայց ես կցանկանայի, որ ինքներդ ևս կարծիք կազմեիք՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին: Որակյալ, մատչելի և հասանելի բժշկական ծառայություններից պետք է օգտվեն մեր հանրապետության բոլոր...
08
08, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանի ներածական խոսքը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրի, Ես անկեղծորեն ուրախ եմ մեր նոր հանդիպման համար: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեր ժողովուրդների վաստակած և ժամանակի փորձությունն անցած բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է: Մեր երկրների միջև ձեռք է բերվել լիակատար փոխըմբռնում արտաքին և ներքին քաղաքականության հարցերում: Հայ-ռուսական գործընկերության ամրապնդման գործում ոչ պակաս կարևոր դեր են խաղում պարբերական քաղաքական...
04
07, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հայտարարությունները ԶԼՄ-երի ներկայացուցիչների համար
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-երի համար՝ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ հանդիպումից հետո Ուրախ եմ պարոն վան Ռոմպոյին առաջին անգամ Երևանում ողջունելու առիթով: Եվրոպական միությունից նման բարձր մակարդակի այցը մեծապես նպաստում է մեր հարաբերությունների հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Պարոն վան Ռոմպոյի հետ մենք ունեցանք անկեղծ և օգտակար քննարկում երկկողմ և տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ: Պետք է նշեմ, որ մեզ մոտ առկա է լիակատար փոխըմբռնում օրակարգում...
26
06, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Մեծարգո՛ պարոն Նախագահ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Մեկ անգամ ևս ողջունում եմ Ավստրիայի Հանրապետության նախագահ պարոն Հայնց Ֆիշերին Հայաստանում: Հայաստանի և Ավստրիայի միջպետական հարաբերությունների 20-ամյա պատմության ընթացքում սա Ավստրիայի Հանրապետության նախագահի առաջին պաշտոնական այցն է մեր երկիր: Այն ևս մեկ կարևոր ուղենիշ է հայ և ավստրիացի ժողովուրդների՝ ժամանակի փորձությունն անցած բարեկամության ամրապնդման ճանապարհին և լավ հնարավորություն է՝ ուրվագծելու երկկողմ համագործակցության առավել...
07
06, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը panorama.am-ի թղթակցի` սահմանային միջադեպերի վերաբերյալ հարցին
Յուրաքանչյուր հայ զինվորի կորուստը` մեր ողջ ժողովրդի կորուստն է: Զոհվածների ընտանիքների հետ միասին սգում ենք մենք բոլորս: Հակառակորդին տրվող պատասխանի առումով չկա համաչափության այնպիսի աստիճան, որը կարող է սփոփել մեր վիշտը: Ես մշտապես ասել եմ, որ շփման գծում սադրանքները չափազանց վտանգավոր են: Նաև ասել եմ, որ դրանք ստանալու են կոշտ պատասխան: Վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերը ևս դրա վկայությունն են: Կամ այս սադրանքներն իրականացվել են Ադրբեջանի ղեկավարության հանձնարարությամբ, և այդ...
09
12, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանի և Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանի համատեղ մամուլի ասուլիսը
Մեծարգո՛ պարոն Նախագահ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Մեկ անգամ ևս ջերմորեն ողջունում եմ մեր բարեկամ երկրի` Լիբանանի Հանրապետության նախագահ, գեներալ Միշել Սուլեյմանին Հայաստանում: Հայաստանը և հայ ժողովուրդն ամենաջերմ զգացումներն են տածում Լիբանանի նկատմամբ: Մեզ կապում է պատմամշակութային առնչություններն ու դարավոր բարեկամությունը, պատմության ընթացքում մենք հաճախ միասին դիմակայել ենք նույն բռնակալներին, կիսել միմյանց ցավերն ու ուրախությունը: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այն...
29
11, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Հարգելի՛ բարեկամներ, Կրկին այցելելով եղբայրական Վրաստան՝ ես շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Սաակաշվիլիին այս ջերմ ընդունելության համար: Մեր փոխայցելությունների հաճախականությունը ևս մեկ վկայությունն է մեր պետությունների միջև փոխգործակցության բարձր մակարդակի, ինչպես նաև լավ հնարավորություն է արտահայտելու մեր ժողովուրդների միասնությունից բխող փոխադարձ հարգանքը, ես կասեի՝ եղբայրությունը: Վստահությամբ կարելի է արձանագրել, որ այս տարին մեր երկու երկրների միջև համագործակցության...
26
11, 2011
Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին
Պարո՛ն Նախագահ, ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները Գավառի նորաբաց բժշկական կենտրոնից: Բնականաբար, տպավորություններս շատ լավն են: Ինքներդ տեսաք, թե ինչ պայմաններ են ստեղծվել և լսեցիք, որ սա յոթերորդ բժշկական կենտրոնն է, որ բացում ենք վերջին երկու տարիների ընթացքում: Հաջորդ տարի շահագործման կհանձնենք Գյումրիի ամենամեծ կենտրոնը և կսկսենք ևս վեց կենտրոնների շինարարություն: Գիտե՞ք, և՛ բժիշկների, և՛ պարզ մարդկանց հետ հանդիպման ժամանակ բոլորն էլ հասկանում են այսպիսի կենտրոնների...
25
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՌԴ պետական այցի շրջանակներում Դմիտրի Մեդվեդևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Շնորհակալություն, հարգարժան Դմիտրի Մեդվեդև, Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ, Նախքան քիչ առաջ ավարտված հանդիպումների արդյունքների մասին ձեզ հետ կիսվելը, կցանկանայի անկեղծ երախտագիտություն հայտնել իմ բարեկամին և գործընկերոջը` Դմիտրի Անատոլիի Մեդվեդևին` Ռուսաստանի Դաշնություն պետական այցի հրավերի համար: Սա առաջին պետական այցն է մեր պետությունների միջև հարաբերությունների պատմության մեջ: Եվ մենք հասկանում ենք, որ այն ցույց է տալիս մեր հարաբերությունների...
07
10, 2011
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ համատեղ մամուլի ասուլիսում Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը լրագրողի հարցին
Հարց-Եվրամիությունը մեր տարածաշրջանում իրականացնում է տարբեր ծրագրեր` իր էներգետիկ անվտանգությունը և էներգամատակարարման բազմազանությունն ապահովելու համար: Սակայն, ինչպես գիտեք, Ադրբեջանն այդ ծրագրերն օգտագործում է ի վնաս տարածաշրջանի, խորացնում տարածաշրջանում բաժանարար գծերը: Այդ ծրագրերից ստացված եկամուտներն ուղղում է ավելի մեծ քանակությամբ նոր սպառազինությունների ձեռք բերմանը, խախտելով միջազգային պայմանագրերով սահմանված քվոտաները և այդպիսով սպառազինությունների մրցավազք հրահրելով մեր այս...
07
10, 2011
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Մեծարգո՛ պարոն Նախագահ, Տիկնա´յք և պարոնա´յք, Ջերմորեն ողջունում եմ իմ բարեկամին՝ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ պարոն Նիկոլա Սարկոզիին և նրան ուղեկցող պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Հայաստանի անկախության 20-ամյակը նշանավորվում է նաև Հայաստանի և Ֆրանսիայի Նախագահների փոխայցերով, ինչն իսկապես խորհրդանշական փաստ է և խոսուն վկայությունն է մեր միջև առկա բարձր մակարդակի երկխոսության ակտիվությունը պահպանելու փոխադարձ ցանկության: Այսօր Նախագահ Սարկոզիին մեկ անգամ...
02
09, 2011
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Ազատ Արցախ» թերթին և ԼՂՀ հանրային հեռուստաընկերությանը
Նախ` ի՞նչ է Արցախի անկախության խորհուրդը ամեն հայի համար: Արցախի ազատագրական պայքարը երկար պատմություն ունի: Ադրբեջանին կցելու անօրեն որոշման ընդունման պահից ընդվզումը չի դադարել ոչ ստալինյան բռնապետության, ոչ լճացման տարիներին: Բնական էր, որ պայքարը նոր շունչ առավ Խորհրդային Միության` վերակառուցման և ազատականացման հռչակված քաղաքականության պայմաններում: Մեր նպատակն էր վերացնել մեր հանդեպ դրսևորած խտրականությունը, անարդարությունը, ապօրինությունը, ճնշումները և ազատ տնօրինել մեր...
28
07, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Մեծարգո՛ պարոն Նախագահ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Մեկ անգամ ևս ողջունում եմ Լեհաստանի Հանրապետության նախագահ պարոն Կոմորովսկուն, նրա տիկնոջը և ուղեկցող պատվիրակության անդամներին Հայաստանի Հանրապետությունում: Մեր երկրների անկախության հռչակումից ի վեր Հայաստանի և Լեհաստանի հարաբերություններում արձանագրվել է զարգացման բնականոն ընթացք: Մենք Լեհաստանը դիտում ենք որպես բարեկամ պետություն, վստահելի գործընկեր և որ ամենակարևորն է՝ ընդհանուր արժեքներ կրող երկիր, որոնց վրա կառուցված...
01
07, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ուկրաինա կատարած պաշտոնական այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ուկրաինա կատարած պաշտոնական այցի ընթացքում հայ-ուկրաինական բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ Հարգելի՛ Վիկտոր Ֆյոդորի, Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, Հենց նոր ավարտվեց մեր հանդիպումը Ուկրաինայի նախագահի՝ Վիկտոր Յանուկովիչի հետ, և ես ցանկանում եմ իմ գոհունակությունն արտահայտել բանակցությունների արդյունքների վերաբերյալ: Չնայած դժվար է դրանք բանակցություններ անվանել, որովհետև մթնոլորտը...
16
05, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Մոսկովսկիե նովոստի» թերթին
«Տարածքային ամբողջականության սկզբունքը չի նշանակում սահմանների անխախտելիություն» ԽՍՀՄ փլուզման 20-ամյակի կապակցությամբ ռուսական «Մոսկովսկիե նովոստի» թերթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը. Սերժ Ազատի, Վլադիմիր Պուտինը մի առիթով ասել է, որ Միության փլուզումը 20-րդ դարի ամենամեծ աշխարհաքաղաքական աղետն է: Ձեզ համար դա աղե՞տ է, ողբերգությո՞ւն, թե՞ հաղթանակ: Սերժ Սարգսյան – Ես համաձայն եմ, որ շատ մարդկանց համար Խորհրդային Միության փլուզումը դարձավ ողբերգություն,...
04
05, 2011
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հայտարարությունը ԶԼՄ-ների համար
ԶԼՄ-ների համար Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` Լիտվայի Հանրապետության Նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ հանդիպումից հետո Մեծարգո՛ տիկին Նախագահ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Մեկ անգամ ևս ողջունում եմ Լիտվայի Հանրապետության Նախագահ տիկին Դալիա Գրիբաուսկայտեին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին Հայաստանի Հանրապետությունում: Մեր երկրների անկախության հռչակումից ի վեր Հայաստանի ու Լիտվայի հարաբերություններում արձանագրվել է համագործակցության դինամիկ ընթացք։ Եվ...
03
05, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Հենց նոր իմ հարգարժան գործընկերոջ հետ բովանդակալից զրույց ունեցանք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրների շուրջ: Կարևորեցինք Հայաստանի և Շվեյցարիայի միջև վերջին տարիներին ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, որն արտացոլվեց այս կարճ ժամանակահատվածում կայացած մեր փոխայցերում և խորհրդանշվեց Երևանում Շվեյցարիայի դեսպանատան բացմամբ: Մեր երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների առկայությունը վստահաբար նոր դինամիկա կհաղորդի մեր...
27
04, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին
ՀՀ հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին Պարո՛ն Նախագահ, ո՞րն է հանքարդյունաբերության ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման նպատակը և ի՞նչ արդյունքներ ձեռք բերեցիք: - Հանքարդյունաբերությունը մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է: Այս ճյուղում են աշխատում մեր խոշոր ձեռնարկությունների մի մասը, հետևաբար՝ խոշոր հարկատուների մի մասը: Ինչպես գիտեք, մենք...
13
04, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Սլովենիայի Հանրապետության Նախագահ Դանիլո Թյիրկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Խորապես զգացված եմ Նախագահ Թյիրկի և բարեկամ սլովեն ժողովրդի ջերմ հյուրընկալությունից: Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ: Մեր անկախության երկրորդ տասնամյակը նշանավորվեց հայ-սլովենական կապերի աստիճանական զարգացմամբ, իսկ վերջին կես տարին՝ նախագահների մակարդակով պաշտոնական այցերի և հանդիպումների հաճախականությամբ։ Վերջին կես տարվա ընթացքում մենք հասցրել ենք բավական աշխատանք կատարել մեր համագործակցության շրջանակն ընդլայնելու ուղղությամբ: Անցյալ տարի Երևանում կայացավ գործարար համաժողով, ստորագրեցինք...
05
04, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ
Շնորհակալ եմ պարո՛ն Նախագահ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Նախագահ Տադիչին ջերմ հյուրընկալության համար: Սա իմ և առհասարակ` ՀՀ նախագահի առաջին պաշտոնական այցն է Սերբիա: Ուրախությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին բարձրաստիճան երկկողմ փոխայցելությունների և բազմակողմ ձևաչափերում կայացած բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում ակտիվացել է Հայաստանի և Սերբիայի միջև քաղաքական երկխոսությունը: Դա գնահատում եմ որպես հայ-սերբական միջպետական...
31
03, 2011
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյի համատեղ մամուլի ասուլիսը
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մեծարգո՛ տիկին Նախագահ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ինձ համար մեծ հաճույք է Հայաստանում հյուրընկալել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ տիկին Միշելին Կալմի-Ռեյին: Թեպետ սա Շվեյցարիայի Համադաշնության նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, սակայն տիկին Կալմի-Ռեյը առաջին անգամ չէ այստեղ: Մեր հանրությանը լավ հայտնի են նրա ջանքերն ու ներդրումը մեր տարածաշրջանի...
12
03, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը լրատվամիջոցներին` Ծաղկաձորում կայացած խորհրդաժողովից հետո
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը լրատվամիջոցներին` Ծաղկաձորում կայացած «ՀՀ գյուղատնտեսության զարգացման 2011 թվականի ծրագրերը և հիմնախնդիրները» թեմայով խորհրդաժողովից հետո Պարո՛ն նախագահ, երեկվա Ձեր հանդիպումը գյուղատնտեսական քաղաքականություն իրականացնող թիմի հետ և այսօրվա մասնակցությունը գյուղատնտեսական հարցերով խորհրդաժողովին արդյո՞ք խոսում է այն մասին, որ մեծացել է ուշադրությունը գյուղատնտեսական հիմնախնդիրների նկատմամբ, և ի՞նչ ակնկալիքներ ունեք կոնկրետ այս ոլորտում: Սերժ...
09
03, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Լատվիայի Նախագահ Վալդիս Զատլերսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Մեծարգո՛ պարոն Նախագահ, Շնորհակալ եմ ջերմ բարեկամական ընդունելության համար: Նախագահի կարգավիճակով սա իմ առաջին այցն է Լատվիա, թեև նախկինում բազմաթիվ առիթներ եմ ունեցել լինելու ձեր հյուրընկալ երկրում թե ի պաշտոնե, և թե որպես զբոսաշրջիկ: Կարծում եմ մենք մշտապես փոխայցելությունների և փոխճանաչողության լավագույն ավանդույթներ ենք ունեցել, որոնք այսօր վերածվել են ջերմ ու բարեկամական միջպետական հարաբերությունների։ Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Քիչ առաջ ավարտվեց Նախագահ Զատլերսի հետ մեր...
18
01, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԶԼՄ ներկայացուցիչների հետ ճեպազրույցի ժամանակ Հունաստան կատարած պետական այցի շրջանակներում
Շատ շնորհակալ եմ, պարոն նախագահ և´ Հայաստան այցելելու հրավերն ընդունելու, և´ մեզ ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նախագահի կարգավիճակում սա իմ առաջին այցելությունն է Հունաստան` չնայած բազմաթիվ անգամներ եղել եմ Ձեր հյուրընկալ և լավ երկրում: Բարձր մակարդակի այս շփումները մենք դիտում ենք որպես հայ-հունական քաղաքական երկխոսությունը շարունակաբար զարգացնելու փոխադարձ ցանկություն: Ուրախ եմ, որ Ձեզ հետ մենք բովանդակալից և արդյունավետ զրույց ունեցանք երկկողմ համագործակցության ամրապնդման,...
17
01, 2011
Նախագահ Սարգսյանի խոսքը Կիպրոսի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահի Կիպրոս կատարած պետական այցի շրջանակում Մեծարգո՛ պարոն Նախագահ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհակալ եմ Նախագահ Խրիստոֆիասին հրավերի, ջերմ ընդունելության և բովանդակալից զրույցի համար: Շատ ուրախ եմ հյուրընկալվել բարեկամ Կիպրոսում: Նախագահ Խրիստոֆիասի հետ ունեցանք հետաքրքիր և բովանդակալից քննարկում։ Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրների միջև հաստատվել են ամուր կապեր,...
11
10, 2010
Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դանիլո Թյիրկի համատեղ մամուլի ասուլիսը Սլովենիայի Նախագահի Հայաստան պաշտոնական այցի շրջանակում
Նախագահ Սերժ Սարգսյանի ներածական խոսքը Սլովենիայի Նախագահ Դանիլո Թյիրկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Հենց նոր ավարտվեց մեր հանդիպումը Սլովենիայի Նախագահ պարոն Դանիլո Թյիրկի հետ։ Իմ գնահատմամբ, մենք բովանդակալից ու արդյունավետ զրույց ունեցանք երկկողմ համագործակցության ամրապնդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և բազմակողմ մի շարք հարցերի շուրջ: Նշեմ, որ սա Սլովենիայի Հանրապետության Նախագահի առաջին այցն է Հայաստան։ Անկախության...
17
09, 2010
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն ուկրաինական "Պրոֆիլ" ամսագրին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան. "Մեր գլխավոր ռեսուրսը մտավոր ներուժն է" Այն, որ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընդհանրություններ շատ կան, վկայում են ոչ միայն պատմության ողբերգական փաստերը, այլեւ` արդի քաղաքական զարգացումը: Երեւանը Կիեւից առաջ է սկսել աշխարհի ուժային կենտրոնների հետ հարաբերություններում առաջնորդվել բազմավեկտոր եւ ռազմավարական հավասարակշռության սկզբունքներով: Արտաքին աշխարհի հետ կապերի զարգացում` հանուն ազգային շահի. առավելապես սա´ է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի կյանքի...
20
08, 2010
Հայաստանի եւ Ռուսաստանի Նախագահների համատեղ մամուլի ասուլիսը ՌԴ Նախագահի` ՀՀ կատարած պետական այցի ընթացքում
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ եւ ՌԴ Նախագահների համատեղ մամուլի ասուլիսում Հարգարժան Դմիտրի Անատոլիի, Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Տիկնայք եւ պարոնայք, Քիչ առաջ ավարտվեց Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ մեր հանդիպումը: Ինչպես գիտեք` մենք Դմիտրի Անատոլիի հետ մշտական շփման մեջ ենք եւ բաց չենք թողնում հնարավորությունները քննարկելու հայ-ռուսական հարաբերությունների արդի հարցերը, ինչպես նաեւ` տարածաշրջանային եւ միջազգային...
23
06, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում հանդիպմանը հնչած հարցերին
Պարոն Նախագահ, մի շարք շատ կարեւոր միջազգային հաստատություններ արդեն արտահայտել են իրենց կարծիքը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: Նրանք նախեւառաջ պահանջել են, որ գրավված տարածքներից վերջապես դուրս բերվեն զորքերը: Արդյո՞ք դա հնարավոր է անել, թե` ոչ: Եւ երկրորդ` Դուք հանդիպում եք Ադրբեջանի Նախագահի հետ: Դուք ավելի ինտենսի՞վ եք քննարկում այս խնդիրը, եւ արդյո՞ք կա պատրաստակամություն Ղարաբաղի որոշակի ինքնավարության վերաբերյալ: Դուք կողմ կլինեի՞ք նման լուծմանը: Նախ ափսոսանք հայտնեմ,...
22
06, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի համատեղ մամուլի ասուլիսը
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը մամուլի համար “Մենք տիկին Կանցլերի հետ բովանդակալից քննարկումներ ունեցանք` կապված մեր երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների, բազմակողմ համագործակցության հետ: Գոհունակություն հայտնեցինք վերջին շրջանում Գերմանիայի հետ քաղաքական երկխոսության, տնտեսության, մշակութային, կրթության բնագավառներում, վերջերս նաեւ` ռազմական եւ անվտանգության ոլորտներում ծավալվող սերտ համագործակցության կապակցությամբ: Կարեւորեցինք իրավապայմանագրային դաշտի...
26
05, 2010
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի համատեղ մամուլի ասուլիսը
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը մամուլի համար Պարոն Նախագահ, ուրախ եմ Ձեզ եւս մեկ անգամ հանդիպելու եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար: Մենք բարձր ենք գնահատում Եվրահանձնաժողովի հատուկ դերակատարումը Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությունը զարգացնելու գործում: Պարոն Բառոզուի հետ այսօր բովանդակալից եւ հետաքրքիր բանակցություններ ունեցանք Հայաստան-Եվրամիություն համագործակցության շուրջ: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ բոլոր օրակարգային հարցերի...
25
05, 2010
ՀՀ Նախագահ Սարգսյանի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի համատեղ մամուլի ասուլիսը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը մամուլի համար Շնորհակալ եմ պարոն Գլխավոր քարտուղարին հետաքրքիր զրույցի համար: Ես կարեւորում եմ այս հանդիպումը, քանի որ այն առաջինն է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնամուտից հետո: Մենք երկուստեք բարձր գնահատեցինք Հայաստան-ՆԱՏՕ երկխոսության շարունակական բնույթը: Նման պարբերական հանդիպումները թույլ են տալիս մեզ քննարկելու ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության բոլոր բնագավառներն ընդգրկող, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին...