Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր մարզիչ

Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչումը շնորհվում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի գործիչներին, աշխատողներին, մարզիչներին և մարզիկներին` հայրենի սպորտի զարգացումը խթանելու, միջազգային մրցաշարերում և օլիմպիադաներում մարզիկների ձեռքբերումներին և նվաճումներին նպաստելու, բարձրակարգ մարզական կադրեր պատրաստելու, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասպարեզում գիտամանկավարժական, մեթոդական, կազմակերպական ակնառու գործունեություն ծավալելու, մանկապատանեկան սպորտի զարգացման, բուժական ֆիզկուլտուրայի կազմակերպման գործում ունեցած վաստակի համար:

← Վերադառնալ