ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, գրականության և գրահրատարակչության զարգացման գործում ներդրած ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրել`

Ասատուր Կարապետի ԳՅՈՒԶԵԼՅԱՆԻՆ գրող, լրագրող (ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ)

Վեհանուշ Սարգսի ԹԵՔՅԱՆԻՆ Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի Մատենադարանի հայերեն գրքերի և հրատարակությունների պատասխանատու (ԱՄՆ)

Թորոս ԹՈՐԱՆՅԱՆԻՆ հրապարակախոս, թարգմանիչ (ՍԻՐԻԱ)

Ալիսիա Գուրգենի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ գրող (ԱՄՆ)

Վաչե Խաչիկի ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչական արտադրական ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու

Էդիկ Արշալույսի ՂԱԲՈՒԶՅԱՆԻՆ Հայաստանի ազգային գրապալատի բաժնի պետ

Ռաֆիկ Արշալույսի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի տեղակալ

Պերճ Գառնիկի ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԵՊՀ հրատարակչության տնօրեն

Մեխակ Պողոսի ՏԵՐ-ՍԱՐԳՍՅԱՆԻՆ «Ոսկան Երևանցի» արտադրական հրատարակչական ԲԲԸ-ի տնօրեն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2012թ. մայիսի 23
Երևան



← Վերադառնալ