24.04.2010
Սիրելի ՛ հայրենակիցներ,
Այսօր ապրիլի 24-ն է: 95 տարի առաջ այս օրը պետականորեն մշակված ծրագրով սանձազերծվեց մի ոճրագործություն, որն իր ծավալով, հրեշավորությամբ ու հետևանքների ծանրությամբ նախադեպը չուներ ոչ միայն հայ ժողովրդի, այլև համաշխարհային պատմության մեջ...
22.04.2010
Սիրելի ՛ հայրենակիցներ,
Մեկ տարի է անցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ Հայաստան-Թուրքիա-Շվեյցարիա համատեղ հայտարարությունից: Այս ընթացքում հրապարակվել, հանրային քննարկման են ներկայացվել և ստորագրվել այդ հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկու արձանագրությունները...
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Վաշինգտոնի մայր տաճարում Վուդրո Վիլսոնի գերեզման այցելությունից հետո
12.04.2010
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք միասին մեր հարգանքի տուրքը մատուցեցինք Նախագահ Վուդրո Վիլսոնի շիրիմին` մարդու և ԱՄՆ առաջնորդի, ում մեր ժողովուրդը հիշում է ու միշտ կհիշի որպես հայ ժողովրդի իսկական բարեկամի: Նախագահ Վիլսոնը մեծ գործիչ էր, գործիչ, ում իր հայրենիքից հազարավոր մղոններ հեռու բնակվող հինավուրց ժողովուրդը գրեթե հարյուր տարի անց էլ շարունակում է մեծարել ու փոխանցել այդ մեծարանքը սերնդե սերունդ...
24.03.2010
Սրբազա՛ն հայրեր,
Հարգելի՛ ներկաներ,
Այսօր ես այստեղ եմ, որովհետև պարզապես չէի կարող չլինել: Ինձ այստեղ է բերել իմ ժողովրդի մեծագույն ցավը, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր և քաղաքակիրթ համարվող մարդկության մեծագույն ամոթը...
10.02.2010
Շնորհակալություն, պարո՛ն Ռոբերթսոն,
Ես առաջին անգամ եմ "Չեթմ Հաուս"-ում և ուրախ եմ հյուրընկալվելու այսպիսի հեղինակավոր հաստատությունում:
Երբ ինձ փոխանցում էին այստեղ ելույթ ունենալու հրավերը, ես դեռ չգիտեի, որ այս քննարկումը վարելու է իմ վաղեմի բարեկամն ու, եթե կարելի է ասել, "զինակիցը"` սըր Ռոբերթսոնը...


